«Հայաստանի 2017-ի ընտրությունը» խորհրդաժողովի զեկուցաբերները

1237

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը հոկտեմբերի 22-ին Գյումրիում (Շահումյան փող., 69 շենք, Արևամանուկ կենտրոն) կազմակերպում է «Հայաստանի 2017-ի ընտրությունը. Հայացք ներսից և Սփյուռքից» խորագրով մեկօրյա խորհրդաժողով:

2017-ի գարնանը Հայաստանում կայանալու են խորհրդարանական ընտրություններ, որոնք առաջինն են 2015-ի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո:

Խորհրդաժողովը, նրա ընթացքում ներկայացվելիք զեկուցումները և քննարկումները կփորձեն պատասխան տալ հետևյալ հարցերին.

հնարավոր է՞ Հայաստանում անցկացնել ազատ և թափանցիկ ընտրություններ և ի՞նչ քայլեր պետք է գործադրվեն այդ ուղղությամբ,

որո՞նք են այն խոչընդոտները, որոնք թույլ չեն տալիս կազմակերպել արդար քվեարկություն,

ո՞րն է Սփյուռքի դերակատարությունը և ունի՞ Սփյուռքը հանձնառություն Հայաստանի ներքաղաքական կյանքում,

ինչպե՞ս են Ջավախքի հայ քաղաքացիներին ներգրավում ընտրակեղծարարության մեջ,

ընտրակեղծարարության ո՞ր եղանակներով են իշխանությունները ապահովում հաջորդական հաղթանակներ ընտրություններում,

ինչքանո՞վ է ուսանելի Վրաստանի՝ համեմատաբար ազատ ընտրություններ անցկացնելու փորձը,

կարող է՞ ընդդիմությունը միավորվել, ի՞նչ գործոններ են խանգարում միավորմանը:

Եվ վերջապես՝ Հայաստանում հնարավոր է՞ իշխանափոխություն սահմանադրական՝ ընտրությունների ճանապարհով, իսկ եթե ոչ, ապա որն է ելքը «փակ շղթայից» և ԻՆՉ ԱՆԵԼ:

                Խորհրդաժողովում զեկույցներ կներկայացնեն.

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Սիվիլիթաս հիմնադրամի վերլուծաբան, ԱՆԻ կենտրոնի համակարգող

«Հայաստանի համապետական ընտրությունները. 1990-ից 2017»

ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի քարտուղար

«Որո՞նք են այն խոչընդոտները, որոնք թույլ չեն տալիս կազմակերպել արդար քվեարկություն»

ԻՒԱՆ ԱՐՏՀԱԼՋեԱՆ, ճարտարագետ, ՀՅԴ

«Ժողովրդավարության սյուները»

ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ

«Արցախյան ընտրական գործընթացների քառորդդարյա փորձի առանձնահատկությունները»

ԱՐՍԵՆ ԽԱՌԱՏՅԱՆ, Վրաստանի «Ալիք մեդիա» հայալեզու լրատվամիջոցի գլխավոր խմբագիր

«Վրաստանի ազգային փոքրամասնությունները և 2016-ի խորհրդարանական ընտրությունները»

ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ

«ՏԻՄ ընտրությունների դերը համապետական փոփոխությունների համատեքստում»

ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, «Թրանսփարենսի ինթերնեյշնըլ»

«Դիտորդական առաքելության դերը 2017-ի խորհրդարանական ընտրություններում»

ԴԵՐԵՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆ, ՍիվիլՆեթ,  քաղաքական մեկնաբան, հաղորդավար

«Ընդդիմադիր քաղաքի համբավը և համապետական ընտրությունների փորձը Գյումրիում»

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ, ԳԱԼԱ կուսակցության վարչության անդամ

«Գաղափարակից Լիբերալների Ալյանս (ԳԱԼԱ)-ի փորձը»

Առաջիկա օրերին կամբողջացնենք զեկուցաբերների ցուցակը, կներկայացնենք օրակարգը և քննարկումների ձևաչափը:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

Լուսանկարը՝ Հայկ Ադամյանի