Մուկուչյանը խոստանում է 2017-ին կազմակերպել ազատ ու արդար ընտրություններ

1296

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Հայաստանի Ազգային ժողովը 6 տարի ժամկետով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ է ընտրել ԿԸՀ գործող նախագահ Տիգրան Մուկուչյանին:

Ինչպես Մուկուչյանին, այնպես էլ նրա նախորդներին, նշանակել են երկրի նախագահները: Նոր Սահմանադրության համաձայն՝ այսուհետ խորհրդարանն է ընտրում ԿԸՀ նախագահին:

Ընտրությունից առաջ Մուկուչյանը, որին ընդդիմությունը մեղադրում է երեք համապետական ընտրություններ կեղծելու մասնակցության մեջ, խոստացավ, որ 2017-ի գարնանը կկազմակերպի ազատ և արդար խորհրդարանական ընտրություններ: