Ամեն օր միջինը արտագաղթել է 100 մարդ, ամեն օր Հայաստանի պարտքը ավելացել է 1.2 միլիոն դոլարով

5340

Արտագաղթը և պետական պարտքը շարունակում են մնալ Հայաստանի անվտանգության լրջագույն մարտահրավերներից, թեև պաշտոնական քարոզչությունը այդ թեմաներին, հատկապես արտագաղթին, չի անդրադառնում կամ անդրադառնում է հպանցիկ:

Իշխանական քարոզչամեքենան և իշխանությունների համար աշխատող տարբեր կենտրոններ, անհատներ, արտագաղթի մեջ երբեմն մեղադրում են արտագաղթի թեմային հետևողականորեն անդրադարձող լրատվամիջոցներին և լրագրողներին, թե իբր նման հրապարակումները խթանում են արտագաղթը:

Սերժ Սարգսյանի նախագահության իննուկես տարիներին Հայաստանից արտագաղթել է շուրջ 350 հազար մարդ, կամ օրական միջինը 100 հոգի:

Սերժ Սարգսյանի նախագահության իննուկես տարիներին Հայաստանի ընդհանուր պարտքը ավելացել է շուրջ 4 միլիարդ դոլարով՝ 2008-ի 2 միլիարդից հասնելով և անցնելով 6 միլիարդը:

Սարգսյանի նախագահության ամեն մի օրվա ընթացքում Հայաստանը կուտակում է ավելի քան 1.2 միլիոն դոլար պարտք:

Եթե 2006-ին Հայաստանի արտաքին պարտքը կազմել է ՀՆԱ-ի 19 տոկոսը, ապա 2016-ին՝ 45 տոկոսը:

Պետական պարտքը Հայաստանի և Կենտրոնական բանկի անունից ստանձնած և որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների հանրագումարն է:

ԱՆԻ կենտրոն