Հոկտեմբերի 2-ին Գյումրիում և Վանաձորում կայացած տեղական ընտրությունների նախնական արդյունքներով ընդդիմադիր Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի հաղթահարել ավագանու կազմում ներկայացված լինելու շեմը:
Վանաձորում Քաղաքացիական պայմանագիրը ստացել է քվեների մոտ 4, իսկ Գյումրիում՝ շուրջ 1.5 տոկոսը:
Այս կուսակցության ղեկավար կազմից է Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Մյուս կողմից՝ և՛ Գյումրիում, և՛ Վանաձորում, Քաղաքացիական պայմանագիրը ավելի շատ քվեներ է հավաքել, քան ՀԱԿ-ը, որի առաջնորդը Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է:
Գյումրիում ՀԱԿ-ը ստացել է քվեների 1.1, իսկ Վանաձորում՝ 1.4 տոկոսը: