Գյումրիում և Վանաձորում ընտրություններ են

1031

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Հայաստանի վեց մարզերի ավելի քան 370 համայնքներում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ուշադրության կենտրոնում են հանրապետության մեծությամբ երկրորդ և երրորդ քաղաքները՝ Գյումրին ու Վանաձորը, որտեղ առաջին անգամ քաղաքապետի ընտրությունները անց են կացվում նոր կարգով՝ կուսակցական ցուցակներով:

Բայց Գյումրիի և Վանաձորի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է հատկապես այն պատճառով, որ երկու քաղաքներում, հատկապես Գյումրիում, ընդդիմությունը հնարավորություններ ունի ավելի շատ քվեներ ստանալ, քան իշխանական ուժերը:

Գյումրիում ընտրություններին մասնակցում են 9 կուսակցություն և մեկ դաշինք.

«Ալյանս առաջադիմական ցենտրիստական» կուսակցություն

«Բալասանյան» դաշինք

«Բարգավաճ Հայաստան»,

«Գաղափարակից լիբերալների ալյանս» (ԳԱԼԱ),

«Գյումրեցու ոգի» կուսակցություն,

«Գործարար» կուսակցություն,

«Համախմբում»,

«Հայ ազգային կոնգրես»,

«Հայ հեղափոխական դաշնակցություն»,

«Հայկական վերածնունդ»,

«Քաղաքացիական պայմանագիր»:

Վանաձորում ընտրություններին մասնակցում է 8 կուսակցություն.

«Բարգավաճ Հայաստան»,

«Լուսավոր Հայաստան,

«Համախմբում»,

«Հայ ազգային կոնգրես»,

«Հայ հեղափոխական դաշնակցություն»,

«Հայաստանի Հանրապետական»,

«Հայկական վերածնունդ»,

«Քաղաքացիական պայմանագիր»:

Դիտեք նաև՝ 

Ընտրակեղծարարության բուրգը. Թաթուլ Հակոբյանի և Դերենիկ Մալխասյանի զրույցը ՍիվիլՆեթում