ՀՀԿ-ն, Բալասանյան դաշինքը, ՀՅԴ-ն՝ ակնհայտ արտոնյալ. ՀՔԱՎ զեկույց

1175

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակն իրականացրել է  Վանաձորի և Գյումրիի ՏԻՄ ընտրությունների երկարաժամկետ մշտադիտարկում, ասվում է ՀՔԱՎ հաղորդագրության մեջ:

2016 թվականի հոկտեմբերի 2-ին Գյումրի և Վանաձոր համայնքներում ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական քարոզարշավն ընդգրկում է  2016 թվականի սեպտեմբերի 9-30-ն ընկած ժամանակահատվածը։

Առաջին անգամ Գյումրիում և Վանաձորում ինքնակառավարման մարմինները ձևավորվում են համամասնական ընտրակարգով։ Գյումրիում առաջադրվել են 10 կուսակցություն և 1 դաշինք, Վանաձորում՝ 8 կուսակցություն։

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը դիտարկվել է Վանաձորում 3 դիտորդի կողմից և Գյումրիում 4 դիտորդի կողմից:

Գյումրի և Վանաձոր քաղաքներում ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական քարոզչության դիտարկման արդյունքներից կարելի է եզրակացնել․

  1. Նախընտրական քարոզչությունը պաշտոնական մեկնարկից հետո գնալով ավելի է թեժացել, որն ուղեկցվել է կուսակցությունների միջև փոխադարձ քնադատությամբ,  ընդհուպ մինչև հակաքարոզչական բնույթ կրող հրապարակային ելույթներով,
  2. Առաջադրված կուսակցությունների միջև չեն պահպանվել հավասար պայմանններ նախընտրական քարոզչության իրականացման համար, ակնհայտ արտոնյալ պայմանններում է գտնվել Հայաստանի հանրապետական կուսակցությունը և Բալասանյան դաշինքը։
  3. Նախընտրական քարոզչության գովազդների, նախընտրական հանդիպումների հրապարակային տարածքներից օգտվելու առավել մեծ հնարավորություն ունեցել են իշխանական կուսակցությունները՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն,  Բալասանյան դաշինքը, հատկապես մարզային և համայնքային  ենթակայության հիմնարկություններում հանդիպումների տեսանկյունից։
  4. Նախընտրական քարոզչության ընթացքում կուսակցությունների կողմից օգտագործվող ֆինանասական ռեսուրսները վերահսկելի չեն եղել, ընդհուպ նախընտրական շտամբների աշխատակիցների վճարման հարցերում։
  5. Լուրջ մտահոգություններ կան ՀՀԿ-ի և Բալասանյան դաշինքի կողմից վարչական ռեսուրսների չարաշահման և ի նպաստ իրենց թեկնածուների օգտագործման առումով։

Զեկույցն ամբողջությամբ՝ ՀՔԱՎ կայքում

http://hcav.am/publications/30-09-2016-09/