ՀՅԴ-ի, ՌԱԿ-ի և ՍԴՀԿ-ի՝ 1988թ. սեպտեմբերի 29-ի համատեղ հայտարարությունից

5681

1988թ. սեպտեմբերի 29-ին սփյուռքյան երեք ավանդական կուսակցությունները` ՀՅԴ-ն, ՌԱԿ-ը եւ ՍԴՀԿ-ն, տարածում են համատեղ հայտարարություն, որով, ըստ էության, մերժվում էր ՙՂարաբաղ՚ կոմիտեի` գործադուլներով, հանրահավաքներով, դասադուլներով և պայքարի այլ միջոցներով Մոսկվային հակադրվելու քաղաքականությունը.

ՙԿոչ ենք ուղղում նաև Հայաստանի և Ղարաբաղի մեր արի ժողովրդին, որ խուսափեն ծայրահեղ կեցվածքներից, որոնք խանգարում են մեր հայրենիքի հանրային կյանքի կարգուկանոնը, ծանր կորուստների են ենթարկում մեր երկրի տնտեսական, արդյունաբերական, կրթական, մշակութային կյանքը, վնասում են մեր ժողովրդի վարկը, ինչպես նաև բնականոն հարաբերությունները` լինեն խորհրդային բարձրագույն իշխանությունների, թե խորհրդային մյուս հանրապետությունների հետ, եւ ծառայում են մեր ժողովրդի թշնամիների հետին նպատակներին՚:

ՙԴրօշակ՚, թիվ 13, 12 հոկտեմբեր, 1988թ.