Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Հայաստանի առնվազն 17 գյուղերի դպրոցներում առաջին դասարանցիներ չեն լինելու: Հայկական ժամանակ օրաթերթը գրում է, որ մի շարք գյուղերում առաջին դասարան չկա արդեն մի քանի տարի:
Թերթը ներկայացնում է գյուղերի ցանկը, որտեղ առաջին դասարան չկա.
Շիրակի մարզ, 3 համայնք – Ալվար, Թավշուտ, Անի-կայարան: Նախորդ երկու տարիներին ևս երեքական գյուղերում չեն բացվել առաջին դասարան՝ Աղվորիկ, Շաղիկ, Անի-կայարան, Հովտուն, Բանդիվան, Հողմիկ:
Սյունիքի մարզ, 8 համայնք – Աղվանի, Տանձավեր, Տանձատափ, Նորավան, Լծեն, Շիկահող, Նորաշեն, Տաշտուն: Նախորդ երկու տարիներին առաջին դասարան չի եղել մարզի ավելի քան 15 համայնքներում:
Արագածոտնի մարզ, 5 համայնք – Թլիկ, Ցամաքասար, Դիան, Արևուտ, Ոսկեթաս:
Մեր կողմից հավելենք, որ այս տարի առաջին դասարան չկա նաև Տավուշի մարզի սահմանային Բարեկամավան գյուղում:
Սերժ Սարգսյանի նախագահության ութուկես տարիներին Հայաստանից հեռացել է շուրջ 310 հազար մարդ, մեկ օրում միջինը՝ 100 հոգի. ամեն օր՝ 100 հոգի:
Դիտել՝ Սերժ Սարգսյանը արտագաղթի մասին