Քո տունը Արցախում` Աղավնո գետի ափին. տեսանյութ

1940

2016թ. սեպտեմբերի 3-ին Արցախի Քաշաթաղի շրջանում՝ Աղավնո գետի հարևանությամբ, տեղի կունենա նոր թաղամասի բացման արարողությունը: Այս ռեպորտաժը պատրաստվել է երկու տարի առաջ, երբ գյուղում շինարարական աշխատանքները ընթացքի մեջ էին:

Published on Aug 13, 2014

Արցախ այցելողները Բերձոր չհասած` Աղավնո գետի ձախ ափին կարող են տեսնել նոր գյուղի շինարարությունը, որն իրականացնում է մի քանի տասնյակ սփյուռքահայերի “Արցախ ռութս ինվեսթմենթ” (ԱՐԻ) ներդրումային ընկերությունը` Ստեփանակերտի իշխանությունների հետ համատեղ: Սեպտեմբերի վերջերին պատրաստ կլինեն առաջին 50 բնակարանները, իսկ առաջիկա մեկ-երկու տարիներին կկառուցվեն ևս 100 բնակարաններ` նաև գետի աջ ափին: Թաթուլ Հակոբյանի և Գևորգ Հարոյանի ռեպորտաժը: