Սերժ Սարգսյանը և Մովսեսի ծերունին. 2013-ի հունվար

2758

2013-ի հունվարին նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական այցի շրջանակներում ժամանում է Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղ:

Եկեղեցու բակում Սարգսյանը  մոտենում է մի տարեց մարդու, և նրանց միջև տեղի է ունենում հետևյալ խոսակցությունը.

Սերժ Սարգսյան – Հայրիկ ջան, ի՞նչ խնդիրներ ունեք:

Ծերունի – Գյուղը դատարկվում է, էրեխեքս Ռուսաստանում են:

Սերժ Սարգսյան – Ե՞ս եմ մեղավոր, որ քո էրեխեքը Ռուսաստանում են: Դրա համար է՞լ եմ ես մեղավոր, չթողնեիր՝ գնային:

Ծերունի – Եթե գործարան լիներ, աշխատեին՝ չէին գնա:

Սերժ Սարգսյան – Գյուղում գործարան լինե՞ր:

Ծերունի – Հա:

Սերժ Սարգսյան – Այ տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում: Հայրիկ ջան, առանց այն էլ մենք շատ մեղքեր ունենք, ինչի՞ եք նոր մեղք բարդում մեր վրա: Եթե ասեիք՝ գյուղում գազ, ջուր, ճանապարհ չլիներ, կասեի ես եմ մեղավոր, դրա համար ես եմ պատասխանատու, բայց որ քո էրեխեքը գնացել են Ռուսաստան՝ ե՞ս եմ մեղավոր: Թող մնար գյուղում հող մշակեր, անասուն պահեր:

Ծերունի – Ես հող մշակում եմ:

Սերժ Սարգսյան – Ո՞ւր է, որ մշակում եք, լավ էլի: