Արթուր Ալեքսանյանը՝ Օլիմպիական չեմպիոն

1491

98 կգ քաշային կարգում հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Ռիո-2016-ի եզրափակիչում հաղթեց Դանիել Լուգո Կաբրերային (Կուբա) և դարձավ Օլիմպիական չեմպիոն:

Գյումրեցի Ալեքսանյանը կիսաեզրափակիչում 9-0 հաշվով հաղթել էր Թուրքիան ներկայացնող Չենք Իլդեմին:

Վերջին անգամ Հայաստանը Օլիմպիական ոսկի նվաճել էր 1996-ին: Ատլանտայի Օլիմպիական խաղերում օլիմպիական չեմպիոն դարձավ հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանը։

Արխիվային լուսանկար