Սուրիկ Խաչատրյանը ծեծել է մի պատանու, մարզպետի եղբայրը փորձել օրը ցերեկով բռնաբարել մի աղջկա – ՎիկիԼիքս, 2008

2413

WikiLeaks – Armenia No 121

2008-05-20

SUBJECT: NOTORIOUS SYUNIK GOVERNOR ACCUSED OF BEATING A TEENAGER

2008 թվականի մայիսի 20-ին Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը պետքարտուղարություն ուղարկած հեռագրում տեղեկացրել է, որ 2008-ի ապրիլին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ծեծել է գորիսցի մի պատանու՝ ջարդելով ծնոտը:

Փենինգտոնը վկայակոչել է Առավոտ օրաթերթի ապրիլ 23-ի համարի տեղեկատվությունը, համաձայն որի մարզպետը ծեծել է պատանուն, քանի որ վերջինս վեճ է ունեցել իր որդու հետ:

Հավատարմատարը անմիջապես հավելում է, որ մարզպետի կամ նրա ընտանիքի հետ կապված սա առաջին սկանդալը չէ: Ամերիկացի դիվանագետը նշել է, որ մարզպետի եղբայրը 2007-ին փորձել էր օրը ցերեկով սուպերմարկետում մի աղջկա բռնաբարել:

Փենինգտոնը հեռագրի վերջում մարզպետ Խաչատրյանին ներկայացնում է որպես ավազակ, ով Սյունիքում իշխում է երկաթե ձեռքով (Syunik’s governor has a long-standing, well-deserved reputation as a thug who rules the distant southern province with an iron grip):

Ամերիկացի դիվանագետը նշում է նաև, որ Հայաստանում քիչ չեն դեպքերը, երբ մարզպետները, գեներալները, օլիգարխներն ու նրանց երեխաները և թիկնապահները մարդ են ծեծում, անգամ՝ սպանում:

Լուսանկարում՝ Սուրիկ Խաչատրյանի որդին 

Անգլերեն բնագիրը՝ 

Notorious Suren Khachatrian broke the jaw of a boy, governor’s brother attempted to rape a girl at broad daylight – WikiLeaks, 2008