Սերժ Սարգսյան. խոստումներ, որոնք չեն իրականացել (մաս չորրորդ)

4818

Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին Հայաստանից ամեն օր հեռանում և չի վերադառնում միջինը 100 մարդ

Սերժ Սարգսյանը և նրա ղեկավարած Հանրապետական կուսակցությունը երեք համապետական՝ երկու նախագահական՝ 2008 և 20013, մեկ խորհրդարանական՝ 2012, ընտրություններում հանդես եկել ԱՌԱՋ ՀԱՅԱՍՏԱՆ, ՔՈ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ և ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ կարգախոսներով:

Սերժ Սարգսյանի խոստումների և իրականության իրական ցուցիչներից է արտագաղթի պատկերը:

Սերժ Սարգսյանի նախագահության 8 տարիներին՝ 2008-2015թթ., Հայաստանից արտագաղթել է 296,988 մարդ: Եթե սրան ավելացնենք այս տարվա՝ 2016-ի 6 ամիսների արտագաղթը, ապա կունենանք 310 հազար, որը օրականի վերածելով կստանանք, որ Սարգսյանի նախագահության տարիներին ամեն օր Հայաստանից հեռանում է միջինը 100 մարդ:

2008                                                    – 23.059

2009                                                   –  24.978

2010                                                    – 46.486

2011                                                     – 43.820

2012                                                    – 42.784

2013                                                     – 31. 188

2014                                                     – 41.235

2015                                                     – 43.438

Հայաստանի մշտական բնակչությունը, ըստ պաշտոնական տվյալների, 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է միլիոն 995 հազար 100 մարդ: Անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է 10 հազար 400-ով:

Ի դեպ, հենց Սարգսյանի նախագահության շրջանում է, որ առաջին անգամ վերջին 50 տարիներին Հայաստանի բնակչությունը նվազել է երեք միլիոնից:

Այս շարքի մյուս հրապարակումները՝

Սերժ Սարգսյան. խոստումներ, որոնք չեն իրականացել (մաս երրորդ)

https://www.aniarc.am/2016/08/07/serzh-sargsyan-promise-and-reality-2013/

https://www.aniarc.am/2016/08/05/2008-october-2-parliament-address/

Դիտել նաև՝