Բաքվի Սովետում բոլշևիկները վերահսկողություն ձեռք բերեցին միայն 1918թ ապրիլին և նույնիսկ այդ ժամանակ ստիպված էին հենվել սոցիալիստ հեղափոխական՝ էսեռ և դաշնակցական պատգամավորների աջակցության վրա:
Թեև Բաքվի Սովետը պաշտոնապես 1917թ նոյեմբերի 13-ին ճանաչեց Ժողկոմխորհը, այդ ժամանակ ընթացող Համառուսաստանյան Սահմանդիր ժողովի ընտրություններում բոլշևիկների ցուցակը Բաքվում ստացավ ձայների 30 տոկոսից էլ քիչ՝ 22.276 ընդհանուր 71.262-ից:
Մուսավաթ-մահմեդական բլոկը ստացավ 21.752, Դաշնակցությունը՝ 20.314 ձայն, իսկ սոցիալիստ հեղափոխականները՝ էսեռները՝ 18.789 ձայն:
2018թ ապրիլին խորհրդային կարգերի ժամանակավոր հաստատումից հետո էլ բոլշևիկյան-ձախ էսեռական ղեկավարությունը կախված էր մնում հայկական ազգային միլիցիայից, որը ղեկավարում էին Դաշնակցության անդամներ կամ համակիրներ:
1917թ նոյեմբերին Համառուսաստանյան Սահմանդիր ժողովի ընտրություններում Անդրկովկասում ներկայացվել էին 15 ընտրացուցակներ, որոնցից 6-ը ձեռք բերեցին առավել թվով քվեներ.
Սոցիալ-դեմոկրատ մենշևիկներ – 661.934,
Մուսավաթ – 615.816,
Դաշնակցություն – 558.440,
Մահմեդական սոցիալիստական բլոկ – 159.770,
Սոցիալիստ հեղափոխականներ – 117.522,
Սոցիալ-դեմոկրատ բոլշևիկներ – 93.581 ձայն:
Աղբյուրը՝ Ռիչարդ Գ. Հովհաննիսյան, Հայաստանի Հանրապետություն, Հատոր 1, Առաջին տարին, 1918-1919, Տիգրան Մեծ, Երևան, 2005, էջ 19-20