Երասխ գյուղի բնակչությունը. Հայաստան-Նախիջևան-Թուրքիա սահման/եռանկյունի

3142

Երասխ գյուղը գտնվում է Թուրքիայի և Նախիջևանի սահմանին, Արաքս գետի հովտում, ծովի մակարդակից մոտ 800 մետր բարձրության վրա, Երևանից 80 կմ հարավ: Նախկինում ունեցել է Արազդայան, Գալուստ Սահակյանի կալվածք անունները: 1968թ հուլիսի 3-ին Արազդայանից վերանվանվել է Երասխ:

Սահմանակից է Նախիջևանի Հայդարաբադ և Սադարակ բնակավայրերին: Երասխով է անցնում Երևանը Նախիջևանին կապող երկաթուղին: Խորհրդային տարիներին Արմաշի գյուղխորհրդի մաս է կազմել:

Երասխի բնակչության թվաքանակի մասին Զավեն Կորկոտյանի ցուցակում՝ “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, առաջին անգամ տվյալներ կան 1897 թվականին՝ 365 հոգի, որից 344-ը՝ հայ, 3-ը՝ իսլամ, 17-ը՝ ուղղափառ (պրավոսլավ), 1-ը՝ այլ (եզդի, բողոքական, աղանդավոր և այլն):

1897 թվականին ցարական Ռուսաստանում անց է կացվել առաջին և վերջին մարդահամարը: Խորհրդային Միության առաջին՝ 1926 թվականի մարդահամարի տվյալներով, Երասխն ունեցել է 250 բնակիչ, բոլորը՝ հայ:

Ըստ Կովկասյան օրացույցի, 1914 թվականին Երասխն ունեցել է 147 բնակիչ:

Կորկոտյանի ցուցակով՝ 1916թ Երասխն ունեցել է 1194 բնակիչ, 1919-ին չի վիճակագրվել, իսկ 1922 թվականին նշված է ավերակ բնակավայրերի շարքում:

1931 թվակաինին, Երասխն ունեցել է 131 բնակիչ, բոլորը՝ հայ:

2011 թվականի ՀՀ մարդահամարի տվյալներով, Երասխում առկա բնակչությունը կազմել է 590 հոգի, մշտական բնակչությունը՝ 635 հոգի:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

ԱՆԻ կենտրոն