Լևոն Բարսեղյանին բերման են ենթարկել զենք-զինամթերք տեղափոխելու կասկածանքով

1264

Երևան տանող ճանապարհի՝ Ագարակ գյուղի խաչմերուկից ոստիկանները զենք-զինամթերք տեղափոխելու կասկածանքով բերման են ենթարկել Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին:

Բարսեղյանին, իր խոսքերով՝ ուժի կիրառմամբ, նստեցրել են իր իսկ մեքենան և բերման ենթարկել նախ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, այնուհետև Գյումրիի ոստիկանության Կումայրի բաժին։ Այստեղ Լևոն Բարսեղյանի մեքենան խուզարկել են, կազմվել է արձանագրություն, որևէ զենք չի հայտնաբերվել և 16։00-ի մոտ նրան ազատ են արձակել։

Կումայրի բաժին է բերման ենթարկվել նաև ժողովրդագրագետ Արտաշես Բոյաջյանը և որոշ ժամանակ անց ազատ արձակվել, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը: