«Ոտքի՛ Հայաստան»-ի կոչը. Զերծ մնալ ապստամբած քաղաքացիների դեմ ուժ գործադրելուց

1697

«Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը՝

Հայտարարություն Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն շտապ հավաք անցկացնելու մասին

Հարգելի քաղաքացիներ,

այսօր առավոտյան ոստիկանության ղեկավարության իրավիճակին չհամապատասխանող հապճեպ կայացված որոշման հետևանքով զոհվել է ոստիկանության գնդապետ, վիրավորվել ևս երեք ոստիկան և երկու քաղաքացի: Նոր զոհերից խուսափելու համար իրավապահ մարմիններից պահանջում ենք զերծ մնալ ապստամբած քաղաքացիների դեմ ուժ գործադրելուց և առավոտյան առաջացած ճգնաժամը կարգավորել բացառապես բանակցությունների ճանապարհով:

Քաղաքական և հասարակական ուժերի ներկայացուցիչներին հրավիրում ենք 20.00-ին Ազատության հրապարակ քաղաքացիների հետ խորհրդակցությանը ստեղծված իրավիճակից ելքեր որոնելու համար: Սույն հայտարարությունը հանդիսանում է իրազեկում Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ոստիկանության համար:

Հավաքը օրինական է, խնդիրը հրատապ և պետության համար գերկարևոր: