Հիմնադիր խորհրդարանի անդամները իրենց Ֆեյսբուքյան էջերում ստատուսներ են դնում՝ գրելով, որ «Հայաստանի մայրաքաղաքում ապստամբություն է սկսվել»:
Նրանք ժողովրդին հորդորում են դուրս գալ փողոցներ:
Հիմնադիր խորհրդարանի Գյումրու կառույցի համակարգող Արամ Հակոբյանը ԳԱԼԱ-ին ասել է, որ գործողություններն սկսել են առավոտ ժամը հինգից: Ազատամարտիկների միավրումը կարողացել է գրավել Էրեբունու ոստիկանության գումարտակը եւ պատանդներ է վերցրել ոստիկաններին:
«Ժողովուրդն արդեն ոտքի է կանգնում: Շենգավիթի հատվածում շատ մարդիկ են հավաքվել: Հետևեք նրանց օրինակին, դուրս եկեք փողոց, հաղթանակը մոտենում է, ազատությունը մոտենում »,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիմնադիր խորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը:
Հիմնադիր խորհրդարանի անդամները զգուշացրել են ոստիկաններին, որ իրենք չեն բանակցում և պահանջում են Ժիրայր Սէֆիլյանին:
«Վլադիմիր Գասպարյանի տեղակալ գեներալ Վարդան Եղիազարյանը մեզ մոտ է: Հիմա պետք է բանակցի, որ Ժիրայր Սէֆիլյանին նույնպես բերեն մեզ մոտ, որպեսզի սկսենք բանակցությունները: Բանակցութունները մեր կողմից իրավասու է վարել միայն Ժիրայր Սէֆիլյանը»,- գրում է Ավետիսյանը:
Պահանջը հետեւյալն է՝ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա և իշխանությունը փոխանցի ժողովրդի վստահության կառավարությանը: