265 զոհ և շուրջ 1500 վիրավոր Թուրքիայում. ձախողված հեղաշրջման մարդկային գինը

872

Թուրքիայում զինվորականների կողմից հուլիսի 15-16-ի գիշերը ծրագրված և ձախողված հեղաշրջման փորձը խլել է 265 մարդու կյանք, շուրջ 1500-ը վիրավորվել են, հաղորդում է BBC-ին:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ռազմական հեղաշրջման փորձի ընթացքում սպանվել է 104 ապստամբ, մյուսները քաղաքացիական անձինք են, որոնցից 20-ը բախումներին մասնակցել են ապստամբների կողմից:

Ձերբակալվել է 2389 մարդ, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականներ: