Շուրջ 100 զոհ և ավելի քան 1000 վիրավոր Թուրքիայում. հեղաշրջումը ձախողվա՞ծ

944

Թուրքիայում հուլիսի 15-16-ի գիշերը տեղի ունեցած հեղաշրջման փորձը խլել է առնվազն 90 մարդու կյանք, ավելի քան 1100-ը վիրավորվել են, հաղորդում է BBC-ին:

Հեղաշրջման փորձի հետ առնչություն ունեցող հազարավոր մարդիկ, այդ թվում՝ ավելի քան 1500 զինվորականներ, ձերբակալվել են:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայից օդանավով մեկնել է Ստամբուլ, միացել փողոց դուրս եկած իր հազարավոր կողմնակիցներին:

Էրդողանը փորձում է վերահսկողության տակ առնել իրավիճակը: Նա անց է կացրել կառավարության արտակարգ նիստ:

Վերջին ժամերին Էրդողանի հարյուրավոր կողմնակիցներ հավաքվել էին Ստամբուլի օդանվակայանի մոտ: Նրանք ավելի վաղ փորձում էին արգելափակել ապստամբության կազմակերպիչների զինտեխնիկայի տեղաշարժը:

Էրդողանը, ելույթ ունենալով կողմնակիցների առջև, հայտարարել է, որ Թուրքիայում չկա ավելի բարձր իշխանություն, քան ժողովրդի կամքն  է: Նա ասել է, որ ապստամբության կազմակերպիչները արժանի պատասխան կստանան՝ անկախ նրանից, թե որ գերատեսչություններն են ներկայացնում:

Էրդողանը հայտարարել էր, որ չի հավատում ռազմական հեղաշրջման փորձի հաջողությանը, որի մասնակիցները հայտարարել էին երկրում իշխանությունը զավքելու մասին: Նա իր կողմնակիցներին կոչ էր արել դուրս գալ փողոց:

Դրանից հետո Էրդողանին հավատարիմ բնակիչները դուրս էին եկել փողոցներ և սկսել զինաթափել զինվորականներին:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ երկրում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել: Միջազային լրատվամիջոցները հաղորդում են, որ Բոսֆորի նեղուցի վրայի կամուրջները փակ են, իսկ Անկարայում լսվում են կրակոցներ, քաղաքի վրա թռչում են ռազմական օդանավեր:

Վարչապետ Յիլդիրիմը հայտարարել է, որ ամեն ինչ արվելու է, նույնիսկ եթե դրա համար զոհեր պահանջվեն:

Թուրքիայում զինվորականները իշխանությունը գրավելու մասին հայտարարել էին հուլիսի 15-ի երեկոյան: Նրանք երկրում հայտարարել էին ռազմական դրություն և պարետային ժամ: Երկրի խոշոր քաղաքների փողոցներ էին դուրս եկել զինված զինվորականներ:

Full statement of the Turkish Armed Forces

Բանակը հանդես է եկել հայտարարությամբ. Գլխավոր շտաբի հայտարարությունը. «Թուրքիայի զինված ուժերն ամբողջությամբ իրենց ձեռքն են վերցրել երկրի ղեկավարումը՝ վերականգնելու սահմանադրական կարգը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու ազատությունները, օրենքի իշխանությունը և ընդհանուր անվտանգությունը, որը վտանգվել էր»: «Միջազգային բոլոր համաձայնագրերը և հանձնառությունները ուժի մեջ են: Մենք հավաստում ենք, որ մեր լավ հարաբերությունները աշխարհի բոլոր երկրների հետ շարունակվելու են»:

View image on Twitter