Ինչպե՞ս փրկել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի երեսը. «Ъ»

876

Ռուսական «Կոմերսանտը» երեկվա իր համարում Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի զսպվածությունն ու մանրամասներ չբացահայտելու դժկամությունը բացատրել է հետևյալ կերպ. «Հայկական և ադրբեջանական կողմերին հաջողվել է համաձայնության գալ կարգավորման որոշ ոչ շատ սկզբունքային հարցերի շուրջ, սակայն դեռ պետք է գտնել ձևակերպումներ, որոնք և՛ Երևանին, և՛ Բաքվին թույլ կտային փրկել երեսը»:

Հուլիսի 11-12-ին Բաքու այցելած Ռուսաստանի արտգործնախարարը ադրբեջանցի իր պաշտոնակցին պատմել է ավելի վաղ Երևան կատարած այցի մասին, ինչին ի պատասխան Մամեդյարովն ասել է. «Այն տեղեկատվությունը, որը մեզ հետ կիսել է Սերգեյ Վիկտորին, դրական է տրամադրում»:

«Այդուհանդերձ, տեսանելի ապագայում դժվար թե հաջողվի լուծել սկզբունքային հարցերը: Չնայած Երևանի հետ երկխոսության պատրաստակամությանը՝ ադրբեջանական իշխանությունները մտադիր չեն գնալ լուրջ զիջումների»,- գրում է պարբերականը և վկայակոչում Ալիևի օրերս արած այն հայտարարությունը, որ «Ղարաբաղը երբեք չի ստանա անկախություն, ստատուս քվոն պետք է փոխվի և այնտեղ պետք է վերադարձվի ադրբեջանական բնակչությունը»:

«Նման պահանջների հետ Հայաստանի և բուն Լեռնային Ղարաբաղի իշխանությունները դժվար երբևէ համաձայնեն»,- գրում է «Կոմերսանտը»:

Հոդվածի ռուսերեն տարբերակը.

Сергей Лавров облетел Карабах с двух сторон: «Ъ»