Հայաստանի մշտական բնակչությունը 2022թ հոկտեմբերին՝ 2 միլիոն 928 հազար 914 մարդ, առկա՝ 2 միլիոն 638 հազար 917

2183

2022 թվականի հոկտեմբերի դրությամբ Հայաստանի մշտական բնակչությունը 2 միլիոն 928 հազար 914 մարդ է կազմել, հաղորդում է Ազատությունը։ Այս թվի մեջ ներառված են նաև այն մարդիկ, որոնք սովորաբար այստեղ են բնակվում, սակայն մինչև մեկ տարի ժամկետով բացակայել են երկրից։

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է անցած տարի իրականացված մարդահամարի նախնական տվյալները՝ ներկայացնելով, բացի մշտական բնակչության թվից, նաև առկա բնակչության ցուցանիշը։ Մարդահամարի պահին Հայաստանում գտնվող անձանց թիվը 2 միլիոն 638 հազար 917 է կազմել։

Վերջին անգամ մարդահամար անցկացվել էր 2011-ին։ Այս տարիների ընթացքում մշտական բնակչության թիվը նվազել է շուրջ 90 հազարով, իսկ հարցումների անցկացման պահին այստեղ գտնվողներինը՝ գրեթե 233 հազարով։

Հոկտեմբերին անցկացվածը անկախ Հայաստանի պատմության երրորդ մարդահամարն է։

ՄԱԿ-ի կանխատեսում է, որ Հայաստանի բնակչությունը 2050 թվականին կազմելու է 2,6 միլիոն մարդ: