Աքորի գյուղի բնակչությունը 1886-1931 թվականներին. Լոռու ձոր

9592

Աքորի գյուղը գտնվում է Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանում, Ալավերդի քաղաքից 3 կմ հարավ-արեւմուտք, մարզկենտրոնից՝ 52 կմ հեռավորության վրա: Տեղադրված է Լալվար լեռան հարավ-արևելյան ստորոտին` ծովի մակարդակից 1400 մետր բարձրության վրա:

Նախկինում մտել է Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մեջ և ունեցել Ագորի, Ախորի, Ախուրի, Ակոռի, Աքոռի անվանումները:

Աքորին պատկանել է կոմս Լոռիս Մելիքովներին (Լոռվա մելիքներին): Գյուղի հարավ-արևելքում գտնվում է Սուրբ Գեւորգ եկեղեցին: Ունի նաեւ Բդավոր եկեղեցին, մատուռ:

Աքորի գյուղի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.

1886 թվական – 634 հոգի, բոլորը՝ հայ

1897 թվական – 821 հոգի (ցարական մարդահամար), բոլորը՝ հայ

1914 թվական – 1118 հոգի

1916 թվական – 1354 հոգի

1922 թվական – 1406 հոգի, բոլորը՝ հայ

1926 թվական – 758 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ

1931 թվական – 1325 հոգի, բոլորը՝ հայ

Աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”

11258519_1466304426995053_1724263363686560791_n

Պատմությունը

Այսօրվա Ալավերդու շրջանի տարածքը եղել է Բագրատունյաց թագավորության, ապա Կյուրիկյանների և Զաքարյանների կազմում: Ապա ընկել է մոնղոլների և կարակոյունլու ու աղկոյունլու թուրքմենական պետությունների մեջ, իսկ պարսկական տիրապետության շրջանում Վրացական թագավորության կազմում էր: 1801 թվականին Վրաստանի և Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի հետ միացվել է Ռոմանովների ռուսական կայսրությանը որպես Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մաս:

Ահա այդ պատճառով՝ վրաց պատմագրությունը և երբեմն՝ քաղաքական գործիչները, տարածքային հավակնություններ են ներկայացնում Ալավերդու շրջանի նկատմամբ, այն համարելով վրացական հող: Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին Ալավերդու շրջանը, որ մտցվեց Լոռու «Չեզոք գոտու» մեջ, հայ-վրացական պատերազմի պատճառ դարձավ: Այդ պատերազմը տեղի ունեցավ 1918 թվականի դեկտեմբերի վերջի շաբաթներին:

Ալավերդու շրջանը, որ 1969-ից վերանվանվեց Թումանյանի շրջան, կազմավորվել է 1930թ. սեպտեմբերին: Խորհրդային Հայաստանի 37 վարչական շրջաններից էր, այժմ մաս է կազմում Լոռու մարզի: Շրջանի վարչական կենտրոնը Ալավերդի քաղաքն էր: Ուներ 3 քաղաքատիպ ավան, որոնք այսօր ունեն քաղաքի կարգավիճակ՝

Ախթալա,

Թումանյան,

Շամլուղ,

ինչպես նաև հետևյալ բնակավայրերը. Աթան, Ահնիձոր, Ամոջ, Արդվի, Այգեհատ, Արևածագ, Աքորի, Դսեղ, Թեղուտ, Լորուտ, Ծաթեր, Ծաղկաշատ, Կաճաճկուտ, Կարմիր Աղեկ, Հագվի, Հաղպատ, Ճոճկան, Մարց, Մեծ Այրում, Մղարթ, Նեղոց, Շամուտ, Շնող, Չկալով, Ջիլիզա, Փոքր Այրում, Քարինջ, Քարկոփ:

Տեքստը` Թաթուլ Հակոբյանի

Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի

Կարդալ ու դիտել նաև՝

https://www.aniarc.am/2021/04/29/alaverdi-region-1831-korkotian/