ՀՅԴ-ական երկու հայ նախարար՝ մուսավաթական Ադրբեջանի կառավարության կազմում (1919թ.)

2478

Այս լուսանկարում մուսավաթական Ադրբեջանի չորրորդ՝ կոալիցիոն կառավարության անդամներն են: 1919թ. մարտին հրաժարական տվեց Ֆաթհալի Խան Խոյսկու երրորդ կառավարությունը: Ադրբեջանի վարչապետ դարձավ Նասիբ Բեկ Ուսուբբեկովը, ով նաև զբաղեցրեց ներքգործնախարարի աթոռը:

Նրա կոալիցիոն կառավարության նախարարներից երկուսը ազգությամբ հայ էին՝ Խորեն Համասփյուռը (կանգնած, ձախից առաջինը) ու Աբրահամ Դաստակյանը (Դաստակով) (նստած, աջից առաջինը): Երկուսն էլ ներկայացրել են ՀՅԴ-ն:

Դաստակյանը զբաղեցրել է առողջապահության նախարարի աթոռը, իսկ Համասփյուռը եղել է նախարար՝ առանց պորտֆելի:

Ի դեպ, մուսավաթական Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների գրեթե 10 տոկոսը եղել են հայեր:

Լուսանկարը՝ Emil Sanamyan-ի ֆեյսբուքյան էջից