Բաբայանը՝ Սերժի «Ղարաբաղից արտաքսված» լինելու և Լևոնի «հանցագործության» մասին. նոյեմբեր, 2007

5486

2007-ի աշնանը, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ քաղաքականություն, առաջին նախագահի շրջապատը շրջանառում էր, որ «1993 թվականին Սերժ Սարգսյանը Ղարաբաղից արտաքսված էր Մոսկվա» եւ դրա դերակատարը Սամվել Բաբայանն է։

2007-ի նոյեմբերին ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն իր «Դաշինք» կուսակցությամբ միացավ ՀՌԱԿ-ին։ Հենց այդ օրը Բաբայանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի «Ղարաբաղից արտաքսված» լինելու եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի «հանցագործության» մասին։

Սամվել Բաբայան. «Իրականության հետ չի համապատասխանում այն, ինչ որ Լեւոն Տեր-Պետրոսյանն արտահայտել է: Կփորձենք, ես մոտ ժամանակներս ավելի ազատ, ավելի կոնկրետ, ավելի փաստերով կներկայացնեմ իրականում ինչ է կատարվել եւ ոնց է եղել, եւ Սերժ Սարգսյանի գործուղումն ինչի հետ ուներ կապ: Հենց կապ ուներ, որ Հայաստանի այն ժամանակվա քաղաքական գործիչները եւ քաղաքական ղեկավարությունները կատարում էին հանցագործություն՝ Լեռնային Ղարաբաղում թույլ չտալով ազատագրելու տարածքները: Ես կնշեմ մարդկանց՝ անուն ազգանուններով, ում ինչ հրահանգներ են տվել, ինչ են արել, ինչ բանագնացներ են ուղարկել Ղարաբաղ, Զանգեզուր, չմասնակցելու համար»։

Բաբայանը խոստացավ ավելի մանրամասն ասել, թե որ օդանավակայաններով Սերժ Սարգսյանը դրսից ինչ ապրանքներ է ուղարկել, «ինչով էր զբաղված, ինչ զինամթերք ենք ստացել, ովքեր են այդ զինամթերքը կանգնեցրել, որ ճանապարհին եւ ինչ են արել»:

«Ինչ վերաբերում է մեկ տարվա բացակայությանը, ապա Սերժ Սարգսյանը Ղարաբաղից բացակայել է ուղիղ երեք ամիս` մայիսի վերջից մինչեւ օգոստոս: Դա առաջին, երկրորդը, Սերժ Սարգսյանի ստորագրությունն է դրած Լաչին-Քելբաջարյան օպերացիայի քարտեզի վերեւում, իսկ տակը ստորագրել եմ ես, որպես իրականացնող, ինքը` որպես նախարար: Կան փաստեր, փաստաթղթային, որ դա հայտարարություններով չէ: Չի կարելի Սամվել Բաբայանին ներկայացնել բոբոյի դերում: Կռիվ ունեն իրար հետ, խնդրեմ, թող կռվեն»,- ասաց Սամվել Բաբայանը:

http://www.a1plus.am/21462.html