Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը հուլիսի 26-ին Երևանի Մետաքսի ճանապարհ հյուրանոցում կազմակերպել էր քննարկում է Հայաստան-Ադրբեջան տարածքների փոխանակումները և անկլավների ձևավորումը 1920-1930-ական թվականներին թեմայով:
Հիմնական բանախոսը պատմաբան Համո Սուքիասյանն էր: Իր ելույթի և հարց-պատասխանի ընթացքում նա անդրադարձավ Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճերին ու հավակնություններին ՀՀ շրջանում և Անդրֆեդերացիայի տարիներին, խորհրդային երկու հանրապետությունների միջև տարածքների փոխանակումներին և անկլավների առաջացման պատմությանը:
Դասախոսությունն ամբողջությամբ կարող եք դիտել այս հղումով, այստեղ