Թաթուլ Հակոբյանի դասախոսություն-զրույցը Լոս Անջելեսի հայ երիտասարդության հետ

1381

Լոս Անջելեսում մայիսի 27-ի երեկոյան լրագրող Թաթուլ Հակոբյանը «Մարտիրոսյան իրավաբանական գրասենյակ»-ում Արցախյան 4-օրյա պատերազմի, ներկա իրավիճակի եւ բանակցությունների, Հայաստանի ներքաղաքական եւ արտաքին քաղաքական զարգացումների, Հայաստան-Սփյուռք համագործակցության ու հնարավորությունների մասին դասախոսություն-զրույց է ունեցել Լոս Անջելեսի հայ երիտասարդության հետ՝ իրավաբաններ, գործարարներ, քաղաքագետներ, գրականագետներ։

 

4

Հանդիպումը նախաձեռնել ու կազմակերպել էին «Մարտիրոսյան իրավաբանական գրասենյակը» եւ գրասենյակի տնօրեն Էդգար Մարտիրոսյանը։

ա

 

Շուրջ երկու ժամ տեւած ելույթից, հարց ու պատասխանից եւ քննարկումից հետո տեղի է ունեցել Թաթուլ Հակոբյանի գրքերի շնորհանդես-վաճառք։ Ներկաներին ներկայացվել են Հակոբյանի «Կանաչ ու սև. արցախեան օրագիր»,  «Karabakh Diary: Green and Black», «Հայեացք Արարատէն. Հայերը և Թուրքերը», «Armenians and Turks» հատորները:

13293340_1018182418217510_270631105_n

 

Թաթուլ Հակոբյանի Միացյալ Նահանգներ այցը ֆինանսավորել է Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը:

Հակոբյանը Բեյրութի Ազդակ օրաթերթի Երևանի թղթակիցն է (2005 թվականից ի վեր), ՍԻՎԻԼԻԹԱՍ հիմնադրամի վերլուծաբան (2009-ից ի վեր), Երևանի պետական համալսարանի դասախոս (2010-ից ի վեր) և Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող (2014-ից ի վեր):

4

Նրա ռեպորտաժները հեռարձակվում են ՍիվիլՆեթ առցանց հեռուստատեսությամբ։

Հակոբյանի հաջորդ հանդիպումները սպասվում են մայիսի 30-ին Սան Ֆրանցիսկոյում եւ հունիսի 2-ին Լաս Վեգասում։