Բարեկամավան. դու ունես բարեկամների կարիք (2014-ի ամռան տեսանյութ)

904

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բարեկամավան գյուղի միջնակարգ դպրոցն այս տարի ունի 2 շրջանավարտ, գրում է Aravot.am-ը: Նոր ուսումնական տարում գյուղի դպրոցում առաջին դասարանցի չի լինի: 1970-ական թվականների կեսերին Բարեկամավանի ութամյա դպրոցում սովորում էր 330 աշակերտ: Հայաստանի անկախացումից հետո սահմանամերձ գյուղից մեծ չափերով արտագաղթ է եղել:

ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի ու Սարգիս Խարազյանի՝ Բարեկամավանի մասին ռեպորտաժը՝ արված 2014-ի ամռանը

Մի քանի օր տևած գնդակոծությունից հետո Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում կյանքը վերադառնում է նախկին հուն: Այս գյուղում չկա խմելու և ոռոգման ջուր: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանն ու Սարգիս Խարազյանը լսել են գյուղացիներին, գյուղապետին, ինչպես նաև գյուղ ժամանած պաշտոնյաներին:

Երկուշաբաթի, 4 օգոստոս, 2014 – 18:00 | Սիվիլնեթ