Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (ԺԶՀ) աջակցում է ԴՈՎԵՂ ֆուտբոլային ակումբին

3372

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (ԺԶՀ) 2023-2024թթ մրցաշրջանում աջակցելու է Նոյեմբերյանի ԴՈՎԵՂ ֆուտբոլային ակումբին: Այդ մասին հունիսի 13-ին համապատասխան դրամաշնորհային պայմանագիր են ստորագրել ԺԶՀ-ն և ԴՈՎԵՂ-ը:

ԺԶՀ-ն աջակցելու է սահմանային, մարզային մանկապատանեկան ֆուտբոլին, այն է՝ Տավուշի և Լոռու մարզերի մոտ 80 երեխաների սոցիալական ներառմանը, զարգացնելու առողջ ապրելակերպ և թիմային հմտություններ:

«Այս աջակցությունը շատ կարևոր է, ինչի համար, մեր սաների, ծնողների, մարզիչների և ակումբի անունից երախտիքի խոսքեր ենք ուղում ԺԶՀ-ին և նրա ղեկավարությանը: Մենք փորձելու ենք ընդլայնել մեր սահմանները և գալիք մրցաշրջանում մեր ակումբի գործունեությունը տարածել Դեբեդի հովտում, մասնավորապես՝ Լոռու մարզի Ախթալայի տարածաշրջանում»,- ասել է ԴՈՎԵՂ ՖԱ-ի ղեկավար Թաթուլ Հակոբյանը:

Լոռու մարզի Ալավերդու շրջանը տարիներ շարունակ ներկայություն չունի ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մանկապատանեկան առաջնություններում:

«Մենք մտադիր ենք Դեբեդի հովտի դպրոցականների համար ստեղծել պայմաններ, որպեսզի նրանք ներգրավվեն մեր ակումբի պարապմունքներում, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ձևավորել մանկապատանեկան մեկ թիմ գալիք՝ 2023-2024թթ մրցաշրջանում»,- ասել է Հակոբյանը:

Նա նաև նշել է, որ ԺԶՀ-ի աջակցությունը կաևոր ներդրում է ԴՈՎԵՂ ֆուտբոլային ակումբի գալիք՝ 2023-2024թթ մրցաշրջանի բյուջեում, ինչի արդյունքում ակումբ հաճախող սաների համար կստեղծվեն ավելի բարեկեցիկ պայմաններ:

ԴՈՎԵՂ ֆուտբոլային ակումբ ՀԿ