«Էրդողանի պայքարը Հին Թուր­քիա­յի դեմ». Հայկ Գաբրիելյանի հինգհատորյակի երկրորդ գրքի շնորհանդեսը Երևանում

1841

Ապրիլի 22-ին Երևանում տեղի ունեցավ թուրքագետ Հայկ Գաբրիելյանի «Էրդողանի պայքարը Հին Թուր­քիա­յի դեմ» գրքի շնորհանդեսը, որը կազմակերպել էր Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը:

Լրագրող, ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը, ներկայացնելով  աշխատությունը, հատկապես կարևորեց այն իրողությունը, որ Գաբրիելյանը Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականությանը անդրադառնում է բացառապես գիտական, քաղաքական, փորձագիտական տեսանկյունից՝ հեռու մնալով քարոզչական խոսույթից:

Հատորի հեղինակը կարճ անդրադարձ կատարեց գրքին և այս տարվա ընթացքում հրատարակվելիք մյուս երեք հատորներին, որոնք վերաբերում են Թուրքիայի արտաքին քաղաքականությանը, հարևանների հետ հարաբերություններին, ապա պատասխանեց շուրջ երեք տասնյակ ներկաների բազմաբնույթ հարցերին:

Շնորհանդեսի ավարտին տեղի ունեցավ հյուրասիրություն:

Գաբրիելյանի հինգհատորյակի առաջին երկու գրքերը՝ «Էրդողանը և Քրդական խնդիրը» և «Էրդողանի պայքարը Հին Թուր­քիա­յի դեմ», կարող եք ձեռք բերել ինչպես Երևանի գրատներից, այնպես էլ ԱՆԻ կենտրոնից և հեղինակից՝ նրա ստորագրությամբ:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ

22 ապրիլի, 2024թ