1992-ի ապրիլի 10-ին, տեղի ունեցավ Արցախյան առաջին պատերազմի (1991-1994) ամբողջ ընթացքում հայկական կողմի համար ամենից ողբերգականը. ադրբեջանական զինուժը գրավեց Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղը և կոտորածի ենթարկեց մի քանի տասնյակ խաղաղ բնակիչների: Շուրջ 4000 բնակիչ ունեցող գյուղը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, իսկ այն մարաղացիները, ովքեր չհեռացան Հայաստան, Ռուսաստան կամ այլ երկիր, վերաբնակվեցին Աղդամի շրջանի Կըզըլ Քենգերլի գյուղում՝ այն վերանվանելով Նոր Մարաղա: Արցախյան երկրորդ՝ 2020թ 44-օրյա աղետալի պատերազմի արդյունքում Նոր Մարաղան յոթ շրջանների հետ անցավ Ադրբեջանին:
Ներկայացնում ենք հատված Թաթուլ Հակոբյանի ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ գրքից:
Նոր Մարաղա
25-ամյա Գարիկ Ստեփանյանը տունը և հորը կորցրել է 12 տարեկանում: Այժմ կնոջ և երկու մանկահասակ երեխաների հետ բնակվում է Նոր Մարաղայում: Գարիկի հայրը վիրավորվել է պատերազմի ժամանակ, Մարտակերտում: Տեղափոխել են Հայաստան` հիվանդանոց, որտեղ մահացել է ու թաղվել է Արամուս գյուղում, որովհետև ընտանիքը հնարավորություն չի ունեցել, ու պատերազմն էլ թույլ չի տվել Գարիկի հոր վիրավոր մարմինը տանել հայրենի տուն` Մարաղա: ՙՄեր գյուղում ադրբեջանցիները շատ են երեխա, կանայք, ծերեր կոտորել՚: Նա պատմում է, որ ամեն տարի ապրիլի 10-ին գյուղացիները հավաքվում են հուշարձանի մոտ, սգո սեղան գցում, հիշում սպանված ու գերեզման չունեցող հարազատներին:
Մարաղան Մարտակերտի մի քանի այլ բնակավայրերի հետ մնում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Գյուղն ունեցել է շուրջ 4.000 բնակիչ: Այսօր Նոր Մարաղայում (նախկինում` Աղդամի շրջանի Կըզըլ Կենգերլի) հաստատվել են նրանցից մի քանի հարյուրը, մյուսները ցիրուցան են եղել տարբեր երկրներում, հիմնականում` Ռուսաստանում:
2005թ. փետրվարի 2-ին ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունը մի քանի ժամ անցկացրեց Նոր Մարաղայում: Գյուղապետ Ռոմա Կարապետյանը առաքելության ղեկավար, գերմանուհի Էմիլի Հաբերին ասաց, որ եթե ադրբեջանցիներն ազատեն իրենց գյուղը, ապա բոլոր մարաղացիները կվերադառնան: ՙՄեր գյուղերը ե՞րբ են ազատագրվելու, դրան ենք սպասում, գնանք մեր տներում ապրենք: Որեւէ միջազգային կազմակերպություն չի այցելել, չի հետաքրքրվել մեզանով: Ինչո՞ւ են ադրբեջանցի փախստականներին օգնում, մեզ` ոչ՚,- բողոքեց գյուղապետը տիկին Հաբերին:
Սակայն փաստահավաք խումբը Նոր Մարաղա էր ժամանել բացարձակապես այլ նպատակով: Ադրբեջանը կարողացել էր հասնել նրան, որ միջազգային փաստահավաք խումբ ժամանի ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջաններ և պարզի` Հայաստանն ու ԼՂ-ն այդ տարածքներում բնակեցման և յուրացման քաղաքականություն վարո՞ւմ են, թե՞ ոչ: Թեև տիկին Հաբերը գյուղապետ Առուստամյանին ասել էր, որ կանեն հնարավորը` օգնելու մարդկանց, բայց ակնհայտ էր, որ նրանց այնքան էլ չէր հետաքրքրում, որ, օրինակ, 52-ամյա Աիդա Երեմյանը տուն ու տեղը, պտղատու այգին թողել է շփման գծի այն կողմում:
Կյանքի 70-րդ տասնամյակը մտած Զոյա Սարգսյանը կորցրել է երեք երիտասարդ որդիներին, նրանցից կրտսերն անհետ կորած է: Սպանված որդիների կանայք երեխաների հետ հեռացել են Ռուսաստան, իսկ տիկին Զոյան ապրում է թոռների նկարներով ու հեռախոսազանգերով: 57-ամյա Էլմիրա Սահակյանը կորցրել է 21-ամյա տղային, ամուսնուն և վերջինիս հորը: Տիկին Էլմիրան բնակություն է հաստատել Նոր Մարաղայում որդու և դստեր հետ: Ընտանիքը կերակրում է պատերազմի ժամանակ վիրավորված որդին:
82-ամյա Ռոզա Ավանեսյանն այսպես է նկարագրում գաղթը Մարաղայից. ՙՄի վերմակ ու մի բարձ ենք կարողացել վերցնել փոքր երեխային փաթաթելու համար: Երկհարկանի տունը, կուրծք արած հղի կովերը թողել եմ այնտեղ: Մարմինս դողում է, չեմ կարող պատմել: Հարայ-հրոցով, ճիչով-լացով ճանապարհ ընկանք՚:
Նոր Մարաղայում յուրաքանչյուր ընտանիք մի դժբախտ պատմություն է: Մարաղան անբուժելի վերք է ղարաբաղյան պատերազմից. գյուղը մի քանի անգամ անցել է ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ, 1992թ. ապրիլի 10-ից մինչև այսօր ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծն անցնում է Մարաղայով: Սպանվել է շուրջ վեց տասնյակ խաղաղ բնակիչ, պատանդ տարվել մի քանի տասնյակը, որոնց մի մասի ճակատագիրը մինչև այսօր անհայտ է:
—
Հավելված. 1992 թ. ապրիլի 10-ին ադրբեջանական կանոնավոր բանակի ստորաբաժանումների կողմից Մարաղայում սպանված հայ բնակիչների ցուցակ
1. Ալահվերդյան Արմեն – 1960թ. 40. Մովսիսյան Բախշի- 1928թ.
2. Ալահվերդյան Վալերիկ 41. Մսերյան Ծովիկ –
3. Ալեքսանյան Արարատ -1957թ. 42. Մսերյան Շուրա- 1939թ.
4. Ալեքսանյան Հրանտ – 1934թ. 43. Մսերյան Վարյա -1937թ.
5. Անանյան Մարիա – 1927թ. 44. Պապիկյան Օլենկա – 1905թ.
6. Անանյան Ռուբեն – 1936թ. 45. Սահակյան Յուրա –
7. Ալեքսանյան Լևոն – 1972թ. 46. Սաղյան Կամո
8. Ավետիսյան Լենա – 1940թ. 47. Սարգսյան Գագիկ –
9. Բադալյան Էդիկ – 1931թ. 48. Սարգսյան Միշա – 1960թ.
10. Բադալյան Սերյոժա – 1927թ. 49. Սարգսյան Վալերի
11. Բադալյան Օֆիկ – 1939թ. 50. Սիմոնյան (Բաբայան) Սաշա – 1912
12. Բաղրյան Կիմա – 1964թ. 51. Սողոմոնյան Հայկազ –
13. Բայրամյան Իզաբելա – 1925թ. 52. Ստեփանյան Նորա- 1951թ.
14. Բարսեղյան Գուրգեն – 1926թ. 53. Վարդանյան Բորիկ – 1931թ.
15. Բարսեղյան Ռոզա – 1920թ. 54. Վարդանյան Զարյա – 1930թ.
16. Գաբրիելյան Երվանդ – 1911թ. 55. Վարդանյան Կարո
17. Գաբրիելյան Միշա – 1947թ. 56. Օհանյան Բագրատ – 1915թ.
18. Գալստյան Անդրանիկ – 57. Օհանյան Մարուսյա – 1928թ.
19. Գրիգորյան Թամարա – 1912թ.
20. Զաքարյան Թամարա – 1921թ.
21. Իլյասյան Անուշ- 1903թ.
22. Լալայան Ասյա- 1935 թ.
23. Խաճատրյան Լավրենտ –
24. Խաչատրյան Վարդան – 1963թ.
25. Հակոբյան (Անտոնյան) Մասյա – 1928թ.
26. Հակոբյան Ռուբեն – 1925թ.
27. Հայրապետյան Սեդա – 1926թ.
28. Հայրապետյան (Կարապետյան) Վարդանուշ – 1922 թ.
29. Հայրապետյան Փառանձեմ – 1919թ.
30. Հարությունյան Աննա -1910թ.
31. Հովակիմյան Ալիկ- 1950թ.
32. Հովակիմյան Երվանդ – 1909թ.
33. Հովսեփյան Հերսիլյա – 1905թ.
34. Հովսեփյան Ռիմա -1936 թ.
35. Հովսեփյան Վիգեն – 1937 թ.
36. Մարկոսյան Անահիտ – 1915թ.
37. Մարտիրոսյան Ժորա- 1926թ.
38. Մելքումյան Զարվարդ – 1922թ.
39. Մինասյան Վարդան –