Դեղին խնձորի օղի՝ «Դովեղ. սահմանի ուժը»

1934
Խնձորն ամենաօգտակար մրգերից է։ Խնձորի գրեթե 80%-ը կազմված է ջրից։ Մնացածը բջջանյութ է, օրգանիկ թթուներ ու ածխաջրեր։ Խնձորը հարուստ է պեկտինով, պարունակում է Е, В, А, С վիտամիններ։ Այն հարուստ է նաև միներալներով, որոնց շարքում են կալցիումը, մագնիումը, երկաթը, ցինկը, քլորը, ծծումբը, պղինձը։  Խնձորի գլխավոր հարստությունը հակաօքսիդանտներն են, որոնք նպաստում են օրգանիզմի երիտասարդացմանը։

Ինչպես ստանալ լավագույն օղին

Եթե ուզում եք ստանալ որակյալ խնձորի օղի, ապա պետք է սպասեք մինչև հոկտեմբեր, երբ բերքը ամբողջովին հասունանա ծառերի վրա: Ինչքան երկար է մնում բերքը ծառերի վրա, այնքան այն դառնում է քաղցր: Եթե բերքը շուտ եք հավաքել, ապա պետք է թողնել այն հասունանա, որից հետո կարող եք լցնել տակառի մեջ, որպեսզի սկսի եփելու շրջանը:

Խնձորի եփելու շրջանը տևում է երկար: Ցանկալի է, որ հավաքված բերքը տակառներում մնա մինչև տարվա վերջը, անգամ մինչև գարուն, որից հետո սկսել թորման պրոցեսը:

«Դովեղ. սահմանի ուժը» ՍՊԸ-ն այս տարի արտադրել է կարմիր, կանաչ և դեղին խնձորի օղիներ, սպիրտի պարունակությունը 53.5 տոկոս է:

«Դովեղ. սահմանի ուժը» ՍՊԸ-ն 2021-ին արտադրել է 17 տեսակի մրգային օղիներ 51-ից 59 աստիճան թնդության:

Այն կարող եք ձեռք բերել հետևյալ հասցեներում

Տեքստը և լուսանկարները՝ Թաթուլ Հակոբյանի