Գյումրիի Ռիժկովի ճեմուղում՝ Քաջազնունու և այլ երևելի ՀՅԴ-ականների գրքերի ցուցահանդես-վաճառք. մարտի 25, ժամը 16.00-17.00

1042

Հայկական ուսումնաիրությունների ԱՆԻ կենտրոնը մարտի 25-ին ժամը 16.00-ից 17.00-ը Գյումրիի Ռիժկովի ճեմուղում (պատմական այն շենքի հարևանությամբ, որի ճարտարապետն է Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին, բաց տարածքում) կներկայացնի միանգամից վեց նոր վերահրատարակություններ՝

Հովհաննես Քաջազնունի- «Հ. Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլևս»,

Սիմոն Վրացյան- «Խարխափումներ»,

Արշակ Ջամալյան- «Հ. Քաջազնունին և Հ. Յ. Դաշնակցությունը»,

Ռուբէն Դարբինեան- «Մեր Պատասխանը Յովհաննէս Քաջազնունիի»,

Վահան Նավասարդյան- «Հ. Յ. Դաշնակցության անելիքը»,

և այս հինգ հատորները մեկ գրքում ՝

«Հ. Յ. Դաշնակցությունը անելիք ունի՞, թե՞ չունի» խորագրով:

Գրքերը կներկայացնի լրագրող Թաթուլ Հակոբյանը:

Քաջազնունի

Միայն այդ օրը և միայն այդ մեկ ժամվա ընթացքում Դուք հնարավորություն կունենաք գրքերը ձեռք բերել 30-ից 50 տոկոս զեղջով: Մասնավորապես, հինգ առանձին գրքույկները միայն այդ ժամերին հնարավոր կլինի ձեռք բերել 1.000-ական դրամով, իսկ մոտ 800 էջանոց միացյալ հատորը՝ 4.900 դրամով:

Այդ օրը և այդ ժամին Դուք հնարավորություն կունենաք 30-ից 50 տոկոս զեղջով ձեռք բերել նաև ԱՆԻ կենտրոնի և Թաթուլ Հակոբյանի հրատարակած և հեղինակած մյուս հատորները.

«Զօրավար Անդրանիկ»՝ 1.000 դրամ

«Կանաչ ու սև. արցախյան օրագիր»՝ 3.000 դրամ (երրորդ հրատարակություն)

«Зеленое и черное: Карабахский дневник»` 3.000 դրամ

«Green and Black; Karabakh Diary»` 5.000 դրամ

«Արցախեան օրագիր. Կանաչ ու սեւ»՝ 4.900 դրամ (արևմտահայերեն, դասական ուղղագրություն)

«Հայերը և թուրքերը»՝ 3.000 դրամ

«Հայեացք Արարատէն. Հայերը եւ Թուրքերը»՝ 4.900 դրամ (արևմտահայերեն, դասական ուղղագրություն)

«Armenians and Turks»` 7.000 դրամ

վահան

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն