Մի գիշեր Բարոն հյուրանոցում (ֆիլմ). Arevelk.am

2450

Հալեպի «Բարոն» պանդոկին հաճախ ենք անդրադարձել: Վերջին անդրադարձը նրա տնօրեն Արմեն Մազլումյանի մահվան առթիվ էր, որ մահացավ անցյալ ամիս՝ մինչև վերջ մնալով իր պապերի հիմնած նշանավոր հյուրանոցում:

Այս տեսաֆիլմը նկարահանվել է մինչև Սիրիայի պատերազմը: Վավերագական տեսաֆիլմում մի փոքր գեղարվեստական հնարք կա. կանադահայ գրողն այցելում է Սիրիա: Նա պետք է գնար տեսնելու Դեր Զորը: Հալեպում նա գիշերում է «Բարոն» հյուրանոցում: Ճակատագրի հեգնանքով նրան են տրամադրում այն սենյակը,որտեղ իր ժամանակին բազմիցս գիշերել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը: Գրողն իր խոհերը ներկայացնում է Հալեպի անցյալ ու ներկա կենսագրության, հայկական հետքերի, ցեղասպանության հիշողությունների միջոցով: Կանադահայ գրողի դերում հանդես է գալիս բանաստեղծ Հովիկ Հովեյանը: