Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի ասուլիսը 2008-ի Մարտի 1-ին, իր առանձնատանը

3835

Հատվածներ

Ինչ եմ տեսել: Առավոտյան ժամը վեցին ինձ արթնացրին, ես մեքենայի մեջ քնած էի: Ասացին, որ շարժ կա` Փարաքարից և Դավիթաշենից` ներքին զորքերի և հատուկ զորամասերի, առանց տեխնիկայի` ոչ ջրցան մեքենաներ, ոչ զրահապատ մեքենաներ: Հիմնականում մարդատար մեքենաներով, որոնց ետևից, սա ասում եմ, ինչ որ հաղորդել են, բեռնատար մեքենաներով զինվորներ: Վեցին ինձ արթնացրին, ես դուրս եկա հրապարակ, մարդկանց հետ զրուցեցի: Չէինք կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ, որովհետև նման ահազանգեր մենք ամեն գիշեր ստանում էինք: Հանգիստ էինք, բայց բոլոր դեպքերում միացրինք միկրոֆոնները: Շատ արագ եկան, 6.30-6.40, երևացին, նախ շրջակա փողոցներում պտտվեցին, հետո միանգամից հայտնվեցին հրապարակում:

Ես միկրաֆոնից մեր ժողովրդին ասացի հետևյալը` ես խնդրում եմ հանդարտություն, հանգստություն, ոչ մի ընդվզում, ոչ մի բողոք, ոչ մի գոչյուն, և ասացի` տեսնենք, թե ոստիկանությունը մեզանից ինչ է ուզում: Ասացի` ոչ մի շփում ոստիկանության հետ: Սա եղել է իմ վերջին խոսքը: Ոստիկանական շարքերը շարժվեցին առաջ և սկսեցին մահակներով ուղղակի ջարդել այդ ժողովրդին:

Երկու բան եմ տեսել` մահակներ և էլեկտրաշոկի կայծեր: Ոչ մի զգուշացում չի եղել, ոչ մի ժամանակ չի տրվել, իմ ելույթի վերջին խոսքի վրա տեղի է ունեցել այդ հարձակումը: Տասը-տասնհինգ վայրկյան հետո իմ թևերը ոլորել-իջեցրել են հարթակից: Մի քանի վայրկյան հետո հարթակում հայտնվեցին նախագահի պահպանության ծառայության սպաները Գրիշա Սարկիսովի գլխավորությամբ: Անմիջապես ինձ շրջապատեցին: Իմ թիկնապահները ինձ պաշտպանում էին, հինգ օրինական թիկնապահներ, որոնք այդ նույն ծառայության բաժանմունքն են, նրանք ենթարկվում են Սարկիսովին: Իմ տղաները ինձ պաշտպանեցին: Բայց նրանք շատ էին և ավելի հաղթանդամ, իմ տղաներին մի կողմ մեկուսացրին, իմ մի թևը մտավ ոլորելով Սարկիսովը, մյուս թևս` մեկ ուրիշը, և ինձ իջեցրին հարթակից: Փորձեցին ինձ դուրս հրավիրել հրապարակից: Իմ տղաները ինձ կրկին շրջապատեցին, ես ասացի` հրապարակից դուրս չեմ գա, ինձ ձերբակալեք, ես հրապարակից դուրս կգամ ձեռնակապերով կամ ձեռքերս ոլորելով: Ասացի` դիմեք Աղվան Հովսեփյանին, թող սանկցիա տա, եթե սա համարում եք անօրինական հավաք, ապա այդ անօրինական հավաքը ես եմ կազմակերպել, ուրիշ պատասխանատու չկա, և միայն այս պայմանով դուրս կգամ հրապարակից: Այդ գործողությունը շատ կարճ տրեց, մի տասը-տասնհինգ րոպե, հրապարակը մաքուր էր: Հրապարակում մարդ չկար, ամբողջությամբ լցված էր ոստիկաններով, բացի այս ոստիկանները, որոնք գործողությունն էին իրականացրել, հրապարակը կլոր շրջափակված էր այլ ոստիկաններով, մի քանի շարքով: Հետո ես նկատեցի Թումանյաի վրա, փողոցների վրա էլ այդպիսի շարք կար: Սկսեցին ավերել հարթակի դինամիկները, բոլոր վրանները կործանեցին, անմիջապես սկսեցին ինչ-որ բաներ փնտրել: Ես տեսա, որ իրենք էին այդ ձողերը լցնում, իրենք օպերատորներ ունեին, նկարում էին: Հրապարակ մտնելիս ես գնդապետների, փոխգնդապետների ձեռքին ես տեսա այդ բաները: Ես այնտեղ մնացի մինչև 8.35 երևի, ես երկու ժամ նստեցի, ջուր խմեցի, ծխեցի հանգիստ, ինձ այլևս ոչ ոք չմոտեցավ, իրենք իրենց գործերով էին զբաղված, անցավ ևս որոշ ժամանակ, ինձ նորից Սարկիսովը մոտեցավ, ասաց` պետք է գնաք այստեղից, ասացի, նույն պայմանով, ուրիշ ոչ մի պայմանով ես այստեղից չեմ գնա, մի քանի անգամ էլ գնաց-եկավ, գուցե խորհրդակցում էր վերևների հետ, եկան իմ թիկնապահներին շարքով մի կողմ դրեցին, ես մնացի մենակ, նոր ոստիկանական մեքենա էին բերել, ինձ հրավիրեց մեքենա, ես ասացի` չեմ նստի, ասացի` խնդրեմ, ձեռքերս ոլորի տար, այդպես էլ արեց: Նստեցրեց, հասցրին տուն: Դարպասների մոտ ինձ իջեցրին: Հետո պարզվեց, որ փակել են իմ երկու դարպասները, երբ որ դա իմացա, ես իմ թիկնազորի պետին ուղարկեցի` պարզելու, թե ինչ կարգավիճակով եմ ես այստեղ, արդյոք տնային կալանք է, թե` ոչ, ասացին`ոչ, այդպիսի սանկցիա չկա, հրաման չկա, բայց իրենց ասել են, որ ես իրավունք չունեմ տնից դուրս գալու: Երկրորդ, ոչ ոք իրավունք չունի իմ տուն գալու:

Երեք անգամ Քոչարյանի հետ բանակցել եմ` գնալ այնտեղ (Մյասնիկյան հրապարակ), ցրել: Երբ որ դա չեղավ, ինձ վերջին անգամ, դեռ արտակարգ դրություն չէր հայտարարված, ժամը 10-ի մոտերքն էր, ինձ տեղյակ պահեցին, որ այլևս ոչ մի կոմպրոմիս, դրանց պետք է ցրենք: Ինը դեսպանները, ովքեր գնացել էին նախագահական, Արմեն Գևորգյանն էր ասել` ոչ մի կոմպրոմիս, պիտի ցրենք: Երբ որ լսեցի, որ Քոչարյանն էլ արտակարգ դրություն հայտարարեց, իմացա, որ Ֆրանսիայի դեսպանատան մոտ 4-5 հազար մարդ է մնացել, ուզում էին լուսացնել, ես հասկացա, որ մի նոր ջարդ է լինելու: Զանգեցի, առաջինը Արամ Սարգսյանի հետ խոսեցի, ասացի փոխանցի իմ անունից բառացի, ես խոսում էի, ինքը միկրաֆոնով ասում էր: Ժողովուրդը հասկացավ, մեծ մասը գնաց Արամի հետ: Այնտեղ մնացել էր 200-300 հոգի, նրանց էլ համոզում էր Նիկոլը, վերցրի հեռախոսը, ասի` Նիկոլ, հիմա էլ դու ես խոսում, միկրաֆոնով ասում էր իմ բառերը: Մնացել էր մի 50-60 հոգի, դրանց էլ համոզել են մեկ առ մեկ: