Այգեհովիտ գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին

7049

Այգեհովիտը հիմնադրվել է 1803-1804թթ., նախկինում կոչվել է Ուզունթալա: Գտնվում է Տավուշի մարզի Իջևանի շրջանում` Աղստև գետի ստորին հոսանքի աջ ափին: Սահմանակից է Ադրբեջանի երեք գյուղերի` Բարխուդարլու, Սոֆուլու և Բալա Ջաֆարլու: Բարխուդարլուն և Սոֆուլուն, որոնք Խորհրդային Հայաստանի տարածքում կղզյակ էին, այսօր գտնվում են հայկական վերահսկողության տակ:

Այգեհովիտ գյուղի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – 345 հոգի

1873 թվական – 788 հոգի, որից 783-ը` հայեր, 5-ը` այլք, բայց ոչ իսլամ

1886 թվական – 1072 հոգի

1897 թվական – 1.421 հոգի (ցարական մարդահամար)

1908 թվական – 3.555 հոգի

1914 թվական – 3.662 հոգի (Кавказский календарь, Կովկասյան օրացույց)

1916 թվական – 1.404 հոգի (Кавказский календарь, Կովկասյան օրացույց)

1919 թվական – 2.297 հոգի

1922 թվական – 1.597 հոգի

1926 թվական – 1.471 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 1.468-ը՝ հայ, 3-ը՝ ռուս

1931 թվական – 1.588 հոգի

Աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”

Սրվեղի_վանք
XII-XIV դարերի «Սրվեղի» վանքը

Այգոհովիտը մինչև Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ 1918 թվականը, Ելիզավետպոլի (Գանձակ, այսօր՝ Գյանջա) նահանգի Ղազախ գավառի Իջևանի գավառակի կազմում մաս է կազմել ցարական՝ Ռոմանովների Ռուսաստանի:

Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում ցարական Ռուսաստանի մեջ մտնող Ղազախի գավառը վեճի առարկա է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև, այստեղ գրանցվել են հայ-թաթարական բախումներ: Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը այս հատվածում գծվել է համաձայն 1920 թվականի օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնագրի: 1920-ի օգոստոսին Հայաստանը դեռ անկախ էր, մինչդեռ Ադրբեջանը ապրիլին խորհրդայնացվել էր և ենթարկվում էր Մոսկվային:

1920-ի աշնանը թուրք քեմալականները և ռուս բոլշևիկները հարձակում սկսեցին Հայաստանի վրա արևմուտքից և արևելքից: Ռուսական 11-րդ Կարմիր բանակը դեպի անկախ Հայաստան արշավեց հիմնական երկու ուղղությամբ՝ Արցախից, որը 1920-ի մայիսին խորհրդայնացվել էր, և Ղազախի հատվածից:

Խորհրդային տարիներին Այգեհովիտը եղել է Իջևանի շրջանի կազմում:

Կարդալ նաև՝ 

https://www.aniarc.am/2016/02/09/ijevan-1831-korkotian-19-villages/