Բերդի (Շամշադին) շրջանի գյուղերը 1831 թվականին

21582

ԾանոթագրությունՀայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը շարունակում է ներկայացնել Հայաստանի շրջաններն ու գյուղերը 1831 թվականի տվյալներով: Համեմատաբար համակարգված ձևով առաջին անգամ Հայաստանում մարդահամար անց է կացվել 1831-ին, երբ Պարսկաստանի կազմից Հայաստանը՝ Արևելյան Հայաստանը, անցել էր ցարական Ռուսաստանի տիրապետության տակ: Այսօր ներկայացնում ենք Բերդի, նախկինում՝ Շամշադինի շրջանը, իսկ հետագայում ներկայացնելու ենք նաև շրջանի բոլոր գյուղերը մեկ առ մեկ ըստ 1831, 1873, 1886, 1897, 1908, 1914, 1916, 1919, 1922, 1926 և 1931 թվականների տվյալների: 

Իջևանի հետ Բերդի շրջանը միակն է, որտեղ բնակվել են բացառապես հայեր: 1831-ին Շամշադինի շրջանում եղել է բնակեցված 10 գյուղ 3.063 ընդհանուր բնակչությամբ:

73375010
Վարագավան գյուղը և Հախումի ջրամբարը

Ներկայացնում ենք 10 բնակավայրերը ըստ բնակչության քանակների.

1. Ղուլալի, այսօր՝ Այգեձոր                                      484 հոգի

2. Թաթլու, այսօր՝ Պառավաքար                             457 հոգի

3. Չորաթան                                                               413 հոգի 

4. Կարմիր Աղբյուր վերին                                        329 հոգի

5. Թովուզ, այսօր՝ Տավուշ                                       315 հոգի

6. Բերդ                                                                      293 հոգի

7. Ղրղի, այսօր՝ Արծվաբերդ                                    293 հոգի

8. Մովսես                                                                   220 հոգի

9. Նորաշեն                                                                 147 հոգի

10. Հախում, այսօր՝ Վարագավան                           112 հոգի

Աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”

1920498_1653274828231645_6780099296660576040_n
Տեսարան Պառավաքարից

Պատմական

Նախքան Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920/21թթ.) մաս կազմելը՝ Շամշադինը եղել է Ելիզավետպոլի (Գանձակ, Գյանջա) նահանգի Ղազախի գավառի կազմում՝ կազմելով նրա երրորդ և չորրորդ պրիստավությունները:

Երբ 1920-ի դեկտեմբերին Հայաստանը խորհրդայնացվեց, հանրապետությունում՝ համաձայն «Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության վարչական վերաբաժանումների մասին» ժողկոմխորհի 1921 թվականի հուլիսի 20-ի դեկրետի, հաստատվեց գավառ-գավառամաս (գավառակ)-գյուղ եռաստիճան համակարգը։ Հայաստանը բաժանվեց 8 գավառների և 33 գավառամասի։ Նույն թվի օգոստոսի 31-ի որոշմամբ կազմվեց ևս մեկ գավառ՝ Զանգեզուրի, 6 գավառակներով: Այս բաժանումը որոշ փոփոխություններով պահպանվել է մինչև 1929 թվականը։ Շամշադինի գավառակը եղել է Դիլիջանի գավառի կազմում:

line-of-contact-ceasefire-1-

Հայկական ԽՍՀ կենտգործկոմի նախագահության 1929 թվականի հուլիսի 26-ի «Հայկական ՍԽՀ տերիտորիայի շրջանացման մասին» որոշման համաձայն հանրապետությունը բաժանվեց 5 գավառի (օկրուգի), 31 շրջանի և 2 քաղաքի: Մեկ տարի անց կենտգործկոմի և ժողկոմխորհի 1930 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ գավառները վերացվեցին։ Դիլիջանի գավառի տեղում ձևավորվեցին Շամշադինի և Կրասնոսելսկի շրջանները, իսկ Դիլիջանի մյուս տարածքները միացվեցին Իջևանի և Սևանի շրջաններին:

1995-ին, երբ Հայաստանը ենթարկվեց նոր վարչական բաժանման, Շամշադինը մտավ նորակազմ Տավուշի մարզի մեջ:

Բերդի շրջանը սահմանակից է Ադրբեջանի Ղազախի, Թովուզի և Գետաբեկի շրջաններին:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Լուսանկարը՝ Հայկ Մելքոնյանի

Դիտել նաև՝