Ներքին Ծաղկավան գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Իջևանի շրջան

7119

Տավուշի մարզում Ծաղկավան անունով երկու գյուղ կա՝ մեկը Իջևանի շրջանում, մյուսը՝ Բերդի: Իջևանի շրջանի Ծաղկավանը, որ երբեմն անվանվում է Ներքին Ծաղկավան, գտնվում է Ջողազի ջրամբարից արևմուտք՝ Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի հարևանությամբ:

Ծաղկավանի դեմ դիմաց են գտնվում Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչու Այրում և Մազամ գյուղերը:

024-IMG_2789-800x533
Ղուշչու Այրում և Մազամ գյուղերը

Ծաղկավանը Տավուշի մարզի հնագույն բնակավայրերից է, հիմնադրվել է մոտավորապես 13-րդ դարի կեսերին: Գյուղը եղել մելիքանիստ, որի համար մինչև 1940-ական թթ. կոչվել է Մելիքգյուղ:

Գյուղի բնակչության թվաքանակի մասին առաջին հստակ տեղեկատվությանը հանդիպում ենք 1831 թվականին: Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության մեջ նշվում է, որ 1831-ին գյուղը ունեցել է 168 բնակիչ, բոլորն էլ հայ:

Նախքան Ծաղկավան, Ներքին Ծաղկավան անունը, կրել է Մելիք գյուղ անունը: Մելիք գյուղից Ծաղկավան է վերանվանվել 1940թ մարտի 2-ին:

Գվարզին և Ջողազ
Գավազան/Գվարզին սարը և Ջողազի ջրամբարը Ծաղկավանից

Ծաղկավանի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – 168 հոգի, բոլորը՝ հայ,

1873 թվական – 286 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 405 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 427 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1908 թվական – 497 հոգի, բոլորը՝ հայ,

1914 թվական – 529 հոգի (Кавказский календарь, Կովկասյան օրացույց), բոլորը՝ հայ,

1916 թվական – 227 հոգի (Кавказский календарь, Կովկասյան օրացույց), բոլորը՝ հայ,

1919 թվական – 590 հոգի, բոլորը՝ հայ,

1922 թվական – 494 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 520 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական –  645 հոգի, բոլորը՝ հայ,

maxresdefault

Ծաղկավանը մինչև Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ 1918 թվականը, Ելիզավետպոլի (Գանձակ, այսօր՝ Գյանջա) նահանգի Ղազախ գավառի կազմում մաս է կազմել ցարական՝ Ռոմանովների Ռուսաստանի:

Մինչև Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920/21թթ.) կազմ մտնելը Ծաղկավանը Ռուսաստանի կազմում է եղել որպես Վրացական նահանգի (1828-1840),  Վրաց-իմերեթական նահանգի (1840-1845), Թիֆլիսի նահանգի (1845-1868) և Ելիզավետպոլի նահանգի (1868-1918) մաս:

Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում ցարական Ռուսաստանի մեջ մտնող Ղազախի գավառը վեճի առարկա է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև, այստեղ գրանցվել են հայ-թաթարական բախումներ: Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը այս հատվածում գծվել է համաձայն 1920 թվականի օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնագրի: 1920-ի օգոստոսին Հայաստանը դեռ անկախ էր, մինչդեռ Ադրբեջանը ապրիլին խորհրդայնացվել էր և ենթարկվում էր Մոսկվային:

1920-ի աշնանը թուրք քեմալականները և ռուս բոլշևիկները հարձակում սկսեցին Հայաստանի վրա արևմուտքից և արևելքից: Ռուսական 11-րդ Կարմիր բանակը դեպի անկախ Հայաստան արշավեց հիմնական երկու ուղղությամբ՝ Արցախից, որը 1920-ի մայիսին խորհրդայնացվել էր, և Ղազախի հատվածից:

Դիտել և կարդալ նաև՝