ԱՆԻ-ն վերահրատարակել է Սիմոն Վրացյանի ԽԱՐԽԱՓՈՒՄՆԵՐԸ

1969

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը վերահրատարակել է Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը «Խարխափումներ» հատորը (190 էջ):

ԱՆԻ կենտրոնը շնորհակալություն է հայտնում Գերմանիայում բնակվող մեր հայրենակից Անդրանիկ Միքայելյանին, ով իր մասնակցությունը բերեց այս հատորի տպագրության հովանավորմանը:

«Խարխափումներ»-ը վերահրատարակվել է Լուսակն տպարանում:

Այս գիրքը տպագրվել է 1924 թվականին Բոստոնում արևելահայերենով և մեսրոպյան ուղղագրությամբ: ԱՆԻ կենտրոնը հատորը վերահրատարակել է արևելահայերենով, բայց աբեղյանական [Հայաստանում, Արցախում և նախկին խորհրդային հանրապետություններում բնակվող հայերի կողմից գործածվող ուղղագրություն] տարբերակով:

11904705_992339857463226_6181525848748774099_n

Վրացյանի հատորը պատասխան է առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Հ. Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլևս» գրքին:

Առաջիկա օրերին Լուսակնի տպարանից դուրս կգան ԱՆԻ-ի վերահրատարակած ևս հինգ հատորներ.

Քաջազնունու «Հ. Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլևս», 

Ռուբէն Դարբինեանի «Մեր Պատասխանը Յովհաննէս Քաջազնունիի», 

Արշակ Ջամալյանի «Հ. Քաջազնունին և Հ. Յ. Դաշնակցությունը»,

Վահան Նավասարդյանի «Հ. Յ. Դաշնակցության անելիքը»,

ինչպես նաև այս հինգ նշանավոր դաշնակցականների համատեղ հատորը, որը կրում է

«Հ. Յ. Դաշնակցությունը անելիք ունի՞, թե՞ չունի» խորագիրը (750 էջ):

Ինչպես համատեղ հատորի, այնպես էլ առանձին գրքույկների խմբագիրը լրագրող Թաթուլ Հակոբյանն է:

Այս վեց գրքերի շնորհանդեսների մասին ԱՆԻ-ն կտեղեկացնի հավելյալ:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն