1+1+1. Ընտրակեղծիքի դեմ Նիկոլ Փաշինյանի բանաձևը. video

2140

Ազգային ժողովի պատգամավոր և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր Նիկոլ Փաշինյանը լրագրող Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում պնդում է, որ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության դեմ «խաղ կա, և հնարավոր է Հայաստանում իշխանափոխության հասնել ընտրությունների ճանապարհով»: Այդ ճանապարհին Փաշինյանը կարևորում է 2017-ի խորհրդարանական ընտրություններում 6000 դիտորդի ներգրավումը, որոնք կլինեն բոլոր ընտրատեղամասերում և կբռնեն ընտրակեղծարարի ձեռքը: