Բագրատաշեն գյուղի բնակչությունը 1831-1926 թվականներին. Դեբեդի բարեբեր հովիտը

6147

Բագրատաշենը գտնվում է Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում, Դեբետ գետի աջ ափին, սահմանակից է Վրաստանի ադրբեջանաբնակ Սադախլո գյուղին:

Այսօրվա Բագրատաշեն գյուղի բնակչության թվաքանակի մասին առաջին հստակ տեղեկատվությունը հանդիպում ենք 1831 թվականին: Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության մեջ նշվում է, որ 1831-ին գյուղը ունեցել է 11 բնակիչ, բոլորն էլ իսլամ:

Մինչև 1960 թվականը Բագրատաշենը կոչվել է Լամբալու, 1960-1972 թթ.՝ Դեբետաշեն:

images

Բագրատաշենի բնակչությունը ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 11 հոգի, բոլորը՝ իսլամ

1886 թվական – 299 հոգի, 292-ը՝ իսլամ, 7-ը՝ այլ

1897 թվական – 385 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 376-ը՝ իսլամ, 6-ը՝ ուղղափառ, 3-ը՝ հայ

1922 թվական – 812 հոգի, որից 783-ը՝ թրքո-թաթար, 22-ը՝ հայ, 7-ը՝ այլ

1926 թվական – 922 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 857-ը՝ թուրք, 52-ը՝ հայ, 7-ը՝ այլ:

Կորկոտյանի աշխատության մեջ ասվում է, որ Լամբալուի գյուղխորհրդի կազմում ներառված են եղել ևս երեք համայանքներ՝ Դաշյաթաղը, Ղարաբուլաղը և Ղարանաբին, բոլորն էլ թուրք բնակչությամբ, համապատասխանաբար՝ 7 հոգի, 9 հոգի և 7 հոգի:

Այս տեղանունները հետագայում Կորկոտյանի գրքում չեն հիշատակվում:

Խորհրդային մարդահամարի տվյալներով, Բագրատաշենն ունեցել է.

1939 թվական – 1289 հոգի,

1959 թվական – 1151 հոգի,

1970 թվական – 2733 հոգի,

1979 թվական – 1821 հոգի,

1989 թվական – 2555 հոգի:

Լուսանկարը՝ Վահան Աբրահամյանի

Դիտել նաև Թաթուլ Հակոբյանի պատրաստած ֆիլմը Հայաստան-Վրաստան սահմանի մասին