Խորհրդային Հայաստանը 70 տարիների ընթացքում ունեցել է խորհրդարանի 14 նախագահներ: 1920-1921 թթ. Խորհրդային Հայաստանի խորհրդարանը կոչվել է ՀԽՍՀ Ռազմահեղափոխական կոմիտե, 1921-1938 թթ.՝ ՀԽՍՀ Կենտրոնական գործադիր կոմիտե, 1938-1991 թթ.՝ Գերագույն սովետ կամ խորհուրդ:
Ահա խորհրդարանի բոլոր նախագահները՝
Սարգիս Կասյան (29.11.1920-1921)
Ալեքսանդր Մյասնիկյան (1921-1922)
Սարգիս Համբարձումյան (1922-1925)
Արտաշես Կարինյան (1925-1928)
Արմեն Անանյան (1930-1933)
Սերգո Մարտիկյան (1933-1936)
Գևորգ Հանեսօղլյան (1936-1937)
Մացակ Պապյան (1937-1938 և 1938-1954)
Խաչիկ Հակոբջանյան (1938)
Շմավոն Առուշանյան (1954-1963)
Նագուշ Հարությունյան (1963-1975)
Բաբկեն Սարկիսով (1975-1985)
Հրանտ Ոսկանյան (1985-1990)
Լևոն Տեր-Պետրոսյան (1990-1991)
Լուսանկարում՝ Մացակ Պապյանը, ով իր կուսակցական-պետական գործունեությունը սկսել է որպես կոլխոզի նախագահ