Լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող և ԱԼԻՔ ՄԵԴԻԱ տեղեկատվական հարթակի գլխավոր խմբագիր Թաթուլ Հակոբյանը փետրվարի 23-ին «Հայաստանն այսօր. նոր մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով հանդիպում-քննարկում է ունեցել Բեռլինի «Գիտելիք» հայկական կիրակնօրյա դպրոցում, որին ներկա են եղել շուրջ չորս տասնյակ բեռլինահայեր:
Հանդիպումը կազմակերպել էր և բացեց դպրոցի տնօրեն Լիլիթ Հակոբյանը:
Թաթուլ Հակոբյանը խոսել է այսօր Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերներից, վտանգներից, սպառնալիքներից, բայց նաև՝ հնարավորություններից: Հիմնական սպառնալիքների շարքում Հակոբյանը նշել է Ադրբեջանի կողմից ռազմական նոր ագրեսիայի հավանականությունը՝ դեպի Նախիջևան ճանապարհ-միջանցք բացելու նպատակով:
Բանախոսը անդրադարձել է նաև Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումներին, սպառազինության համալրումներին, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ հարաբերություններին, ինչպես նաև պատասխանել է ներկաների տարաբնույթ հարցերին:
Նախօրեին Հակոբյանը դասախոսություն է կարդացել Մյունխենում՝ տեղի հայ ուսանողների, համալսարանավարտների և իրենց մասնագիտությամբ աշխատող երիտասարդության հետ:
Ավելի վաղ՝ փետրվարի 6-ին և 7-ին, Հակոբյանը հանդիպում-քննարկումներ է ունեցել Կալիֆոռնիայի Բըրբենք քաղաքում և Սան Դիեգոյի կաթոլիկ համալսարանում, փետրվարի 10-ին` Յութա նահանգի Սոլթ Լեյք Սիթի քաղաքի հանրային գրադարանում և փետրվարի 13-ին` Հյուսիսային Կառոլինա նահանգի Շառլոտ քաղաքի մի խումբ հայերի հետ, իսկ փետրվարի 15-ին՝ Յեյլի համալսարանի Իրավունքի դպրոցում՝ Yale Law School:
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ