Թաթուլ Հակոբյանը հանդիպում-քննարկում կունանա Յեյլի համալսարանում. 15 փետրվարի, 2025թ, ժամը՝ 16.00

1914

Լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող և ԱԼԻՔ ՄԵԴԻԱ տեղեկատվական հարթակի գլխավոր խմբագիր Թաթուլ Հակոբյանը փետրվարի 15-ին ելույթ կունենա Յեյլի համալսարանում (Նյու Հեյվն, Քնեքթիկուտ):

«Հայաստանն այսօր. նոր մարտահրավերներ և հնարավորություններ»՝ սա է լինելու Հակոբյանի դասախոսության թեման:

Այս հանդիպում-քննարումը կազմակերպել է Յեյլի համալսարանի հայ ուսանողների խումբը:

Հանդիպում-քննարկումը տեղի կունենա հետևյալ հասցեում՝ Yale Law School, Sterling Law Building, Room 128:

Ավելի վաղ՝ փետրվարի 6-ին, 7-ին, 10-ին և 13-ին Հակոբյանը հանդիպում-քննարկումներ է ունեցել Կալիֆոռնիայի Բըրբենք քաղաքում և Սան Դիեգոյի կաթոլիկ համալսարանում, Յութա նահանգի Սոլթ Լեյք Սիթի քաղաքի հանրային գրադարանում և Հյուսիային Կառոլինա նահանգի Շառլոթ քաղաքի հայերի հետ:

Առաջիկա օրերին և շաբաթներին Հակոբյանը ելույթներ կունենա ԱՄՆ մի շարք այլ քաղաքներում և Գերմանիայում:

Այն կազմակերպությունները կամ անհատները, ովքեր կցանկանան մասնակցել այդ ձեռնարկների իրականություն դառնալուն, կարող են անմիջական կապվել Թաթուլ Հակոբյանի հետ՝ գրելով հետևյալ էլեկտրոնային նամակներին կամ հեռախոսահամարին՝

aniarcf@gmail.com

tatarmen@yahoo.com

viber and Whatsapp – 374 91 42 64 35

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ