Հայաստանի Երրորդ Հանրապետությունը այլևս գոյություն չունի. Թաթուլ Հակոբյանի զրույցը Սամվել Ֆարմանյան հետ

1233

Պատմաբան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի նախկին խոսնակ Սամվել Ֆարմանյանը կարծում է, որ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը այլևս չկա, չկա այդ հանրապետության գաղափարական առանցքը՝ Արցախը: Արժեզրկվել է Երրորդ Հանրապետության մասին հիշողությունը: Նոր սերունդը մերժել է այդ պետությունը: Լրագրող, «Ալիք Մեդիա»-ի գլխավոր խմբագիր Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Ֆարմանյանն անդրադարձ է կատարում նաև 2018 թվականի հեղափոխությանը և Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը: