1920 թվականի հունվարի 12-ին Դաշնակիցները դե ֆակտո ճանաչեցին Վրաստանի և Ադրբեջանի անկախությունը: Կարճ ժամանակ անց, հունվարի 19-ին, նրանք ճանաչեցին նաև, կրկին դե ֆակտո, Հայաստանի անկախությունը:
ԱՆԻ կենտրոն
—
Հայաստանի դիւանագիտական ներկայացուցիչը Վրաստանում Լ. Եւանգուլեանը յունւարի 12-ին հետևեալ հեռագիրն է ուղարկել Հայաստանի արտաքին գործերի մինիստրին և պարլամենտի նախագահին.
Մեծ բրիտանական կոմիսար Ուօրդրոպը հաղորդեց պաշտօնապէս Վրաստանի և Ադրբէջանի կառավարութիւններին, որ լորդ Կերզոնր առաջարկեց Գերագոյն Խորհրդին ճանաչել փաստօրէն Վրաստանը և Ադրբէյջանը, լորդ Կերզոնի առաջարկութիւնը ընդունւած է միաձայն Գերագույն խորհրդի բոլոր անդամների կողմից: Հայաստանի հարցը կը վճռւի թիւրքական հարցի հետ միասին:
Մի ուրիշ հեռագիր, որ ստացւած է Երևանում նոյնպէս հաստատում է, որ դաշնակիցները ճանաչել են Վրաստանի և Ադրբէջանի անկախութիւնը:
Ժողովուրդ, թիւ 4, չորեքշաբթի, 14 Յունուարի, 1920
http://tert.nla.am/archive/NLA%20TERT/JoxovurdYerevan/1920/4.pdf
Լուսանկարում՝ Թիֆլիսի Գոլովինսկայա, այսօր՝ Ռուսթավելի պողոտան 1920 թ