Լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող և ԱԼԻՔ ՄԵԴԻԱ տեղեկատվական հարթակի գլխավոր խմբագիր Թաթուլ Հակոբյանը 2025 թվականի փետրվարի 6-ից 20-ը հանդիպում-քննարկումների շարք կունենա Միացյալ Նահանգների մեկ տասնյակից ավելի նահանգներում և քաղաքներում, իսկ փետրվարի 21-ից 26-ը՝ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում և Մյունխենում:
«Հայաստանն այսօր. նոր մարտահրավերներ և վտանգներ»՝ սա է լինելու Հակոբյանի հանդիպում-քննարկումների առանցքում:
Բոլոր միջոցառումները կլինեն նույն ձևաչափով՝ 25 րոպե ելույթ, 40 րոպե՝ հարց-պատասխան, 15 րոպե՝ գրքերի ստորագրություն: Ներկաները հնարավորություն կունենան ձեռք բերել Հակոբյանի հեղինակած և ԱՆԻ կենտրոնի հրատարակած հատորները:
Բացի այդ, այն քաղաքներում, որտեղ հնարավոր կլինի տեխնիկապես, ներկաները կարող են դիտել նաև Թաթուլ Հակոբյանի «Հայերը և թուրքերը. 1918-1921թթ» ֆիլմաշարի առաջին մասը
Միացյալ Նահանգներում և Գերմանիայում հանդիպումների վայրերի, միջոցառումների տեղի, ժամի ու կազմակերպիչների մասին կտեղեկացնենք հավելյալ:
Այն կազմակերպությունները կամ անհատները, ովքեր կցանկանան մասնակցել այդ ձեռնարկների իրականություն դառնալուն, կարող են անմիջական կապվել Թաթուլ Հակոբյանի հետ՝ գրելով հետևյալ էլեկտրոնային նամակներին կամ հեռախոսահամարին՝
aniarcf@gmail.com
tatarmen@yahoo.com
viber and Whatsapp – 374 91 42 64 35
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ