Աննա Օհանյանը և Արամ Ատուրեանը ԱՆԻ կենտրոնի Ժիրայր Սարգիսեան գրադարանին նվիրել են արժեքավոր հատորներ

1210

Աննա Օհանյանը և Արամ Ատուրեանը (Մասաչուսեթս, ԱՄՆ) ԱՆԻ կենտրոնի Ժիրայր Սարգիսեան գրադարանին նվիրել են արժեքավոր շուրջ 100 կտոր հատորներ:

Ստացված նվիրատվությունը ներառում է քաղաքագիտական, հայագիտական աշխատություններ, տեղեկատուներ և հանրագիտարաններ հայերենով և անգլերենով:

ԱՆԻ կենտրոնը խորին շնորհակալություն է հայտնում Ատուրեան-Օհանյան ընտանիքին՝ ստացված նվիրատվության համար:

Առաջիկա ամիսներին գրադարանը համալրված կլինի մի քանի հազար արժեքավոր հատորներով, որոնք ներառում են հետևյալ կատեգորիաները՝ Սփյուռք, Հայաստանը 1991-ից հետո, Խորհրդային Հայաստան, Հայաստանի Հանրապետություն (1918-1921), Ռոմանովների Ռուսաստան/ԽՍՀՄ, Օսմանյան կայսրություն/Թուրքիա, Իրան և արևելքի երկրներ, Վրաստան/Ադրբեջան/Աղվանք:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

8 հունվար, 2025թ., Դովեղ