Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը առաջիկա ամիսներին վերահրատարակելու է Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» կոթողային հատորը:
Վրացյանը ՀՀ չորրորդ վարչապետն էր և ՀՅԴ Բյուրոյի և կուսակցության երկար տասնամյակների ազդեցիկ և առանցքային գործիչներից:
Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» գիրքը ցարդ ունեցել է երեք հրատարակություն՝ 1928 թվական, 1958 թվական և 1993 թվական: Որպես հիմք ԱՆԻ կենտրոնը ընդունել է 1958 թվականի Բեյրութի հրատարակությունը:
Այս՝ 2025 թվականի հրատարակությունը լինելու է արևելահայերեն և նվիրվելու է ԱՆԻ կենտրոնի երկար տարիների բարեկամներ Յակոբ Յովակիմեանի (Դամասկոս) եւ Եդուարդ Մսրլեանի (Սան Ֆրանցիսկո) հիշատակին:
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն
8 հունվարի, 2025թ., Դովեղ