Ամերիկան՝ ծայրից ծայր և Գերմանիան. Թաթուլ Հակոբյանը հունվար-փետրվարին ելույթներ կունանա տասնյակ քաղաքներում

18601

Լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող և ԱԼԻՔ ՄԵԴԻԱ տեղեկատվական հարթակի գլխավոր խմբագիր Թաթուլ Հակոբյանը 2025 թվականի հունվարի վերջերին-փետրվարին հանդիպում-քննարկումների շարք կունենա Միացյալ Նահանգների մեկ տասնյակից ավելի նահանգներում և քաղաքներում, ինչպես նաև՝ Գերմանիայում:

«Հայաստանն այսօր. նոր մարտահրավերներ և վտանգներ»՝ սա է լինելու Հակոբյանի հանդիպում-քննարկումների առանցքում:

Բոլոր միջոցառումները կլինեն նույն ձևաչափով՝ 25 րոպե ելույթ, 40 րոպե՝ հարց-պատասխան, 15 րոպե՝ գրքերի ստորագրություն: Ներկաները հնարավորություն կունենան ձեռք բերել Հակոբյանի հեղինակած և ԱՆԻ կենտրոնի հրատարակած հատորները:

Բացի այդ, այն քաղաքներում, որտեղ հնարավոր կլինի տեխնիկապես, ներկաները կարող են դիտել նաև Թաթուլ Հակոբյանի «Հայերը և թուրքերը. 1918-1921թթ» ֆիլմաշարի առաջին մասը

Նախատեսվում են այցելություններ ԱՄՆ-ի Արևելյան և Արևմտյան ափեր, ինչպես նաև կենտրոնական, հյուսիսային և հարավային նահանգներ ու քաղաքներ, իսկ վերադարձին՝ Գերմանիա:

Հանդիպումների վայրերի, միջոցառումների տեղի, ժամի ու կազմակերպիչների մասին կտեղեկացնենք հավելյալ:

Այն կազմակերպությունները կամ անհատները, ովքեր կցանկանան մասնակցել այդ ձեռնարկների իրականություն դառնալուն, կարող են անմիջական կապվել Թաթուլ Հակոբյանի հետ՝ գրելով հետևյալ էլեկտրոնային նամակներին կամ հեռախոսահամարին՝

aniarcf@gmail.com

tatarmen@yahoo.com

viber and Whatsapp – 374 91 42 64 35

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ